Հայտնի է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 1980թ. ընդունած որոշումը, որով վերացվում էին մարմնական պատիժները Շոտլանդիայի դպրոցներում (գործ 5/1980/36/53-54): Զինված ճիպոտով՝ դրա կիրառման կարգը կարգորոշող իրավական նորմերի լիակատար բացակայության պայմաններում, մանկավարժը վերածվում է սովորողների լիիրավ տիրակալի: Սովորողներին բաժին է ընկնում միայն մանկավարժի ցուցումները կատարելու պարտականությունը: Սրան հակառակ, ԱՄՆ Տեխասի նահանգի քրեական օրենսգիրքն արգելում է քրեական պատասխանատվության ենթարկել այն ծնողին, ով իր երեխայի նկատմամբ, ոչ մահացու ուժի, բռնություն է կիրառել դաստիարակչական նպատակներով /հոդ. 19.61/: Օրենսգիրքը պատասխանատվությունից ազատում է նաև աշակերտի նկատմամբ ոչ մահացու բռնություն կիրառող ուսուցչին, եթե վերջինս այն գործադրում է դասարանում կարգապահությունն ապահովելու նպատակով /հոդ. 9.62/:
Ժամանակակից պայմաններում, երբ ուսումնական հաստատությունները տիրապետում են նյութական որոշակի բազա, որը թույլ է տալիս հաջողությամբ կիրառել ամենաառաջադիմական մանկավարժական տեխնոլոգիաները, սովորողները վերածվում են ուսումնական գործընթացի իրավահավասար մասնակիցների: Նրանք ունեն ոչ միայն պարտականություններ, այլև իրավունքներ, իսկ մանկավարժի հետ փոխհարաբերությունների նորմերը վերածվում են մարդասիրական, մանկավարժորեն նպատակահարմար հարաբերությունների: Իսկ այդ հարաբերությունների հիմքում ընկած է մանկավարժի՝ սովորողների կողմից կամավոր կերպով ճանաչվող հեղինակությունը: Մանկավարժը կարող է արժանանալ այդ հեղինակությանն իր աշխատանքի հանդեպ բարեխիղճ վերաբերմունքի, յուրաքանչյուր կուրսի կամ դասարանի սովորողին ակտիվ գործողությունների մեջ ներգրավելու ճանապարհով: Այդպիսով, մանկավարժը՝ ի տարբերություն իր միջնադարյան գործընկերների, պարտավոր է ապահովել որակյալ կրթություն, ինչի համար պետք է մշտապես կատարելագործի իր մասնագիտական վարպետությունը, ստեղծագործաբար մոտենա դասագործընթացին, տիրապետի ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների և իր վարքապահվածքով, ազնվությամբ, առաքինությամբ և արդարամտությամբ վայելի սովորողների, նրանց ծնողների, մանկավարժական կոլեկտիվի, ի վերջո, իր համայնքի բնակիչների հարգանքը:
Ժամանակակից պայմաններում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ուսումնական գործընթացում մանկավարժի և սովորողների միջև ձևավորվում է հարաբերությունների սկզբունքորեն նոր տեսակ, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել ուսուցման որակը, իսկ հեռանկարում՝ մանկավարժի գործառույթների որոշակի մասը փոխանցել ուսուցանող համակարգչին:
Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս սովորողին և դասավանդողին բարձրացնել կրթության որակը, արդյունավետ օգտագործել հայրենական և կրթական հաստատություների արտասահմանյան գրադարանների ներուժը, մեծացնել իրենց մրցունակությունը, ապահովել հայկական կրթական համակարգի ներգրավումը համաշխարհային կրթական համակարգ:
Մանկավարժի և սովորողի կարգավիճակը, ինչպես նաև նրանց հաղորդակցման ոճը պետության կողմից սահմանված և երկրի Սահմանադրությամբ ամրագրված քաղաքական վարչակարգի հայելային արտացոլանքն է: ՀՀ սահմանադրական նորմերը սահմանում են սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր, այդ թվում՝ նաև կրթության ոլորտի առաջնային նորմերը: Այդ ամենով հանդերձ ՀՀ Սահմանադրությունը համարվում է ուղղակի ներգործության փաստաթուղթ, ինչը թույլ է տալիս սահմանադրական նորմերով կարգավորել կրթական և այլ բնույթի կոնկրետ հարաբերություններն ուղղակիորեն՝ օրենքների նորմերում և այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերում դրանց կոնկրետացումից անկախ:
Սահմանադրական նորմերի ուղղակի ազդեցությունը կրթական հարաբերությունների՝ որպես հասարակական հարաբերությունների բովանդակություն՝ արտահայտվում է երկակի ձևով.
Առաջին հերթին, մանկավարժական տեխնոլոգիաների և նրանց վրա հիմնված մանկավարժի և սովորողի միջև առկա կրթական հարաբերությունների կատարելագործման գործընթացում