իրականացման մասով: Հատկապես, «Կրթության մասին» ՀՀ օրենքը, ծնողներին (օրինական այլ ներկայացուցիչներին) իրավունք է տալիս ընտրել միայն կրթության ձևը, կրթական հաստատությունը, պաշտպանել սովորողի օրինական իրավունքներն ու հետաքրքրությունները: Մնացած ուսումնառության հարցերում սուբյեկտը սովորող երեխան է: Հասնելով չափահասության տարիքի՝ սովորողը դառնում է կրթական հարաբերության լիիրավ ու ինքնուրույն սուբյեկտ, իսկ նրա ծնողները (օրինական այլ ներկայացուցիչներ) պահպանում են կրթական հարաբերությունների մասնակցի կարգավիճակը միայն այն դեպքերում, երբ հենց իրենք են ընդգրկվում այդպիսի հարաբերությունների մեջ ընդհանուր կամ մասնագիտական կրթություն ստանալու, ինչպես նաև որակավորման բարձրացման նպատակով:
Կրթական հարաբերությունների լիիրավ սուբյեկտ հանդես է գալիս նաև սովորողների կոլեկտիվը: Կոլեկտիվի դերը նրա առանձին անդամի վարքի ձևավորման գործում հայտնի է և անվիճելի: Դասարանի, խմբի անդամ դառնալով՝ սովորողը պարտավոր է այս կամ այն չափով հաշվի առնել համապատասխան ուսումնական հաստատության կոլեկտիվում գործող կանոններն ու նորմերը: Որոշում ընդունելով գործել որոշակի ձևով՝ սովորողը հաշվի է առնում այդ նորմերը: Սովորողը հաճախ գործում է այնպես, ինչպես բոլորը կամ ինչպես մեծամասնությունը՝ չնայած այդ գործողությունները հնարավոր է ոչ լրիվ համապատասխանեն իր կողմից ընդունված արժեքներին ու նորմերին, իսկ երբեմն էլ, կարող է, լրիվ հակասեն իր հետաքրքրություններին: Դրա լավագույն օրինակներից է դասերից կոլեկտիվ «փախուստը», կամ դպրոցում մանկավարժի տված հանձնարարությունը կոլեկտիվ չկատարելը և այլն: Կոլեկտիվը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ սովորողի դպրոցական և ուսանողական պարապմունքների հանդեպ ունեցած վերաբերմունքի նկատմամբ:
Այսպիսով՝ կրթական հարաբերություններում մի քանի սուբյեկտների մասնակցությունը թույլ է տալիս դիտել այն որպես բազմակողմանի, բազմասուբյեկտ հարաբերություններ: Բազմասուբյեկտ հարաբերություններն էլ իրենց հերթին ծնում են կրթական հարաբերությունների մեկ այլ կարևոր, սկզբունքային հատկություն՝ նրա բազմատեսանկյունությունը: Ի տարբերություն երկկողմանի հարաբերությունների, որտեղ մի մասնակցի իրավունքներն ու պարտականությունները համապատասխանեցվում են մյուսի իրավունքներին ու պարտականություններին, միասնական կրթական հարաբերությունների շրջանակներում մասնակիցների միջև գոյություն ունեն փոխադարձ կապի մի քանի տեսանկյուններ: Այդ հարաբերությունների հիմքը՝ մանկավարժի և սովորողների կապը, համալրվում է «սովորող-կրթական հաստատություն», «ծնող-կրթական հաստատություն», «սովորող-ուսումնական կոլեկտիվ», «դասախոս-մանկավարժ-ուսումնական կոլեկտիվ» կայուն կապերով:
Կրթական հարաբերությունների բազմատեսանկյունությունը դրսևորվում է նաև մանկավարժական գործընթացի տարբեր մակարդակներում, որոնք իրենց առարկայական ուղղվածությամբ ու վերջնական նպատակներով միասնական լինելով, ստորաբաժանվում են մի շարք առանձին տեսանկյունների, որոնք կոչված են լուծելու այս գործընթացի խնդիրները: Մեր կարծիքով, այս գործընթացում կարելի է առանձնացնել առնվազն հինգ այդպիսի տեսանկյուն.
1. կրթական՝ կապված է ուսուցանողների կողմից սովորողներին գիտելիքների փոխանցման հետ,
2. դաստիարակչական՝ իրականացվում է սովորողների մեջ անհրաժեշտ որակներ, հատկություններ ձևավորելուն, որոնց պետք է տիրապետի հասարակության մեջ գործող ակտիվ անդամը,
3. ատեստավորման՝ կոչված է իրականացնելու սովորողների ուսումնական առարկաների յուրացման ընթացքի ու մակարդակի անհրաժեշտ որակների ձևավորման վերահսկողություն իրականացնելուն,
4. կազմակերպչական՝ իրականացվում է ուսումնական գործընթացի ապահովման նպատակով,
5. պաշտպանական՝ կապված է ուսումնական կարգուկանոնը խախտողների նկատմամբ կարգապահական, դաստիարակչական պատասխանատվության ենթարկելու և այլ հնարքների