ուսուցման և դաստիարակության համադրական-դեդուկտիվ, ինդուկտիվ կամ այլ սկզբունքներին համապատասխան:
Կրթական հարաբերությունն արտացոլելով ուսումնական գործընթացի բազմափուլ բնույթը, իր հերթին իրենից ներկայացնում է բարդ գոյակցություն, որում մասնակիցների կոնկրետ իրավունքների և պարտականությունների ամբողջականությունը փոփոխվում է՝ ուսումնական գործընթացի այս կամ այն փուլի յուրահատկությանը համապատասխան:
Այսպես, միջնակարգ և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնառության նախնական փուլերում ուսանողների մեջ բացակայում է արտադրական պրակտիկա անցնելու, դիպլոմային աշխատանքի թեմա ընտրելու և շարադրելու, վերջնական ատեստավորման իրավունքը: Միաժամանակ, սովորողները կորցնում են նախկինում ուսումնասիրված առարկաների կրկնակի ուսուցման իրավունքը: Ավելին, ուսումնական գործընթացի առավել բարձր փուլում սովորելու իրավունքն ի հայտ է գալիս միայն միջանկյալ ատեստավորումը հաջող անցնելու դեպքում:
Ուսումնական գործընթացի փուլերի միջև աստիճանական կապի պահպանումը դիտարկվում է որպես ուսումնական գործընթացի անհրաժեշտ պայմաններից մեկը, որի իրագործումն ապահովվում է սովորողների միջանկյալ ատեստավորման շնորհիվ: Դրա հետ միաժամանակ, միջնակարգ և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողը ուսումնական քննաշրջանի ընթացքում պարտավոր է համապատասխան կիսամյակում, ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ցույց տալ նվազագույնը բավարար գիտելիքներ:
«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ին համապատասխան, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում, սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով:
Այսինքն, սովորողին հաստատությունից հեռացնելու իրավասությունը թողնված է կրթական հաստատությանը: Սովորաբար, երեք և ավելի կրթական գիտաճյուղերից ստուգարքների կամ դրական գնահատականների բացակայությունը համարվում է կարգապահական զանցանք, որի առկայության դեպքում սովորողը կարող է հեռացվել ուսումնական հաստատությունից՝ «ուսումնական պլանը չիրագործելու» հիմքով: Այլ որոշում է ընդունվում տարրական և հիմնական, ընդհանուր կրթության ծրագրերով սովորողների նկատմամբ, ովքեր չեն կարողացել յուրացնել տարվա ուսումնական ծրագիրը: Դա կապված է նաև այն փաստի հետ, որ կրթության նման մակարդակը հանդիսանում է համընդհանուր և պարտադիր, դա վերաբերում է այն սովորողներին, ովքեր ակադեմիական պարտք ունեն երկու և ավելի առարկաներից, կամ մնում են կրկնակի ուսումնառության, կամ փոխադրվում են փոխհատուցող ուսումնառությամբ դասարաններ, կամ էլ շարունակում են ուսումը ընտանեկան կրթության ձևով: Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
Ուսումնական հաստատությունն անմիջականորեն մասնակցում է կրթական հարաբերությունների ձևավորմանը, փոփոխմանը և դադարեցմանը: Նախքան մեկ միասնական իրավահարաբերության մասնակից դառնալը, մանկավարժը և սովորողները պետք է այդպիսին ճանաչվեն ուսումնական հաստատության կողմից: Մանկավարժի հետ կնքվում է ուսումնական գործունեություն իրականացնելու աշխատանքային պայմանագիր, իսկ սովորողի ուսումնական հաստատությունում սովորելու իրավունքն ի հայտ է գալիս միայն այդ հաստատության ղեկավարի հատուկ հրամանով: Բավական է ընդգծել, որ առանց դրա անհնար կլիներ կրթական հարաբերության առաջացումը: Հենց ուսումնական հաստատությունն է պատասխանատու սովորողի առջև կրթության որակի և ուսումնական գործընթացի կազմակերպման համար:
Ծնողները (օրինական այլ ներկայացուցիչները) ճանաչվում են կրթական հարաբերության սուբյեկտ միայն իրենց անչափահաս երեխաների իրավունքների ու պարտականությունների