Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրավունքի նորմերի և կրթական իրավահարաբերությունների փոխհարաբերությունը ամենաուղղակին է, քանի որ ոչ մի իրավահարաբերություն, այդ թվում և դատավարականը, չեն կարող առաջանալ առանց կրթական իրավունքի նորմերի կիրառման:

Կախված նրանից, թե կրթական իրավահարաբերությունները ինչպիսի նորմի իրականացման արդյունք են, դրանք կարելի է դասակարգել որպես՝

1. բարիքի տրամադրման իրավահարաբերություններ,

2. ընթացակարգային,

3. դատավարական:

Կրթական իրավահարաբերությունների համակարգի կորիզը կազմում են բարիքի տրամադրումը՝ կրթելը, գիտելիքների փոխանցումը, ֆիզիկական պատրաստականությունը, դաստիարակությունը, պահածոյացված ունակությունների բացահայտումը, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունները և այլն, ինչպես նաև նյութականը՝ անվճար կրթության տրամադրումը, կրթաթոշակները, քանի որ հենց դրանցով են բավարարվում սովորողների ուսումնառության խնամքի և դաստիարակության նկատմամբ եղած կարիքները:

Նշված կրթական իրավահարաբերությունները հարաբերական են, քանի որ կրթական իրավահարաբերությունների դասական երեք սուբյեկտներն էլ օժտվում են իրավունքներով և պարտականություններով:

Կրթական իրավահարաբերությունների յուրահատկությունն այն է, որ նրանցում մասնակցող քաղաքացին օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում օժտված է վերը թվարկած բարիքներ ստանալու սուբյեկտիվ իրավունքով, իսկ ուսումնական հաստատությունը (հիմնարկը) պարտավոր է այն տրամադրել: Ընդ որում, հիմնականում, դրա պարտականության չափը որոշվում է օրենքով նախատեսված նախադրյալների առակայության դեպքում անձի օրինական պահանջի չափով: Դա նշանակում է, որ միակողմանի կարգով կամ կողմերի համաձայնությամբ այն չի կարող փոփոխվել: Անձը չի կարող առանց հանրակրթություն ստանալու բուհ ընդունվելու պահանջ դնել:

Գործնականում գոյություն չունի կրթական այնպիսի ընդհանուր իրավահարաբերություն, որ թույլ կտար քաղաքացուն իրականացնել իր սուբյեկտիվ իրավունքը միաժամանակ բոլոր տեսակի կրթական իրավունքի աստիճանները միանգամից իրացնելու համար: Կրթական իրավունքն իրականացվում է աստիճանական՝ դպրոցն ավարտելուց հետո՝ բուհ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և այլն: Սակայն, որոշակի իրավաբանական փաստերի երևան գալու դեպքում, քաղաքացին կարող է հանդիսանալ միաժամանակ մի քանի կրթական իրավահարաբերությունների սուբյեկտ: Այսպես, առկա ուսուցման ուսանողը կարող է ստանալ միաժամանակ երկու մասնագիտություն /իհարկե, դրա համար վճարելով սահմանված կրթավճարը/: Նա կարող է նաև հեռավար կրթություն ստանալ բուհական կրթությանը զուգահեռ, քանի որ օրենքով որևէ սահմանափակում չի նախատեսված:

Բարիքի իրավահարաբերությունները տարբերվում են ըստ իրավաբանական փաստերի, գործողության ժամկետների, սուբյեկտների, օբյեկտների բովանդակության:

Կրթական իրավահարաբերությունների մեծամասնությունը ծագում է բարդ իրավաբանական կազմերից: Սա նշանակում է, որ այդ կազմում անհրաժեշտ փաստերից մեկի բացակայություն խոչընդոտում է իրավահարաբերության ծագմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը, օրինակ երեխայի տարիքը համընկնում է, հանրակրթության շրջանավարտի տարիքի հետ, սակայն երեխան չունի հասունության ատեստատ:

Կրթական ոլորտում իրավահարաբերությունները, ըստ գործողության ժամկետի, ընդունված դասակարգել երեք խմբի.

1. իրավահարաբերություններ, որոնք ավարտվում են պարտականությունների միապատիկ կատարմամբ՝ օրինակ, բուհի պետական քննություններից մեկը չհանձնած ուսանողը կարող է հաջորդ տարի հանձնել բաց թողած կամ այդ քննությունից կտրված առարկան:

2. Բացարձակապես սահմանված ժամկետով իրավահարաբերություններ (կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող սովորողի կրթաթոշակային /նաև կենսաթոշակային/