իրավահարաբերությունները՝ դրանք տրամադրվում են սովորելու ընթացքում, մինչև սովորողի 23 տարին լրանալը, /կամ էլ՝ սովորողի կրթաթոշակի տրամադրումը չի կարող շարունակվել ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո/:
3. Ժամանակային, հարաբերական անորոշ տևողությամբ իրավահարաբերություններ (որևէ կերպ սահմանափակված չէ մարդու կրթություն ստանալու իրավունքը, նա կարող է մի բուհն ավարտելուց հետո շարունակել ուսումը մեկ ուրիշ բուհում և այդպես շարունակաբար), կամ հնարավոր չէ կանխագուշակել, թե սովորողը երբ և քանի տարում կավարտի տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունը:
Այսպիսով, վերը նշված իրավահարաբերությունները, ըստ իրենց էության, հանդիսանում են պայմանագրային կամ /ոչ պայմանագրային/ բնույթի կրթապարտավորական իրավահարաբերություններ: Նրանք աչքի են ընկնում հստակ իրավական կարգավորմամբ, դրանց սուբյեկտների բոլոր իրավունքներն ու պարտականությունները սահմանված են օրենքով և չեն կարող փոփոխվել մի կողմի համաձայնությամբ: Նույնիսկ այն դեպքերում, երբ կիրառվում է իրավահարաբերությունների որոշման պայմանագրային ձևը կամ այն թողնված է ուսումնական հաստատության հայեցողությանը, պայմանագրային ազատության և թույլատրված հայեցողության չափի շրջանակները հստակ սահմանափակված են օրենքով: Օրինակ, հնարավոր չէ բուհական կրթություն ստացող սովորողի հետ կնքել պայմանագիր արագացված տեմպերով կրթություն ստանալու մասին, կամ սահմանված չափից ավելի կրթավճարի պահանջ դնել:
Դիտարկվող իրավահարաբերություններում կողմերն ունեն հավասար իրավունքներ: Իշխանության-հնազանդման տարրը դրանց մեջ աննշան է, անուղղակի, չնայած նրան, որ սուբյեկտներից մեկի դերում հանդես է գալիս պետական ուսումնական հաստատությունը: Սրանով էլ այս իրավահարաբերությունները տարբերվում են վարչական իրավահարաբերություններից:
Բարիքի իրավահարաբերությունների իրականացմանը նախորդում են (կամ ծագում են դրանց հետ միաժամանակ) ընթացակարգային իրավահարաբերությունները, որոնք սահմանում են իրավաբանական փաստերը (օրինակ, բուհ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը), երբ որոշում է ընդունվում կրթական որևէ կոնկրետ տեսակի, կամ կրթավճարի զեղչի տրամադրման կամ մերժման մասին:
Բարիքի տրամադրման հարաբերությունների իրականացման հետ կապված՝ ընթացակարգային կրթական իրավահարաբերություններն իրավունք կիրառող են: Ընթացակարգային իրավահարաբերություններին հանգեցնող իրավաբանական փաստ է շահագրգիռ /հետաքրքրված/ անձի կամ իր օրինական ներկայացուցչի կոնկրետ կրթական ոլորտի որևէ փաստը հաստատելու մասին դիմումը: Այս դեպքում քաղաքացին իրավունք ունի ոչ միայն պահանջել իր խնդրանքի դիտարկումը, այլ նաև պարտավոր է ներկայացնել օրենքով սահմանված անհրաժեշտ ապացույցներ:
Ընթացակարգային իրավահարաբերությունները տևական են: Դրանք դադարեցվում են իրավաբանական նշանակություն ունեցող հանգամանքների առկայության կամ բացակայության մասին որոշում ընդունելու պահից: Ընթացակարգային իրավահարաբերություններում կարևորագույն դեր են խաղում սահմանված ժամկետները, որոնց ընթացքում պետք է կատարվեն որոշակի իրավաբանական գործողություններ: Հարգելի կամ անհարգելի պարճառներով ժամկետների բացթողումը, որպես արդյունք, հանգեցնում է նրան, որ կրթության համապատասխան տեսակի տրամադրման խնդրանքը բաց թողնված ժամանակահատվածի պատճառով մերժվի: Օրինակ՝ քաղաքացին չի կարող բուհ ընդունվելու համար դիմել դեկտեմբերին, երբ միասնական քննությունները տեղի են ունենում յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին:
Ընթացակարգային իրավահարաբերության բովանդակությունը, իրավաբանական փաստերը ստուգելու՝ ընթացակարգի և կրթության որոշակի տեսակի իրավունքի վերաբերյալ որոշում կայացնելու՝ սովորողի, մանկավարժի ունեցած իրավունքն է և երկրորդ սուբյեկտի (համապատասխան ուսումնական հաստատության) պարտականությունը վարել այդ ընթացակարգը և նշանակել քննաշրջան, որը տվյալ իրավահարաբերության օբյեկտն է: