Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող է սուբյեկտին ներկայացնել միայն կոմիտորային՝ ուղեկցական հարաբերություններում (օրինակ, ուսման վճարի, ծնողների կողմից իրենց երեխայի մի դպրոցից մյուսը փոխադրման հարցերում և այլն), այսինքն՝ այն հարաբերություններում, որոնք նախորդում են կրթական գործընթացին կամ ուղեկցում և ապահովում այն: Տվյալ հանգամանքն էլ, միգուցե, ինչպես ոչ այլ մեկը բնութագրում է կրթական իրավահարաբերությունների յուրահատկությունը:

Իրավունքի բնագավառների մեծամասնությունում իրավունակությունը և գործունակությունը սուբյեկտի մոտ առկա են միաժամանակ: Այսպես, աշխատանքային իրավունքում աշխատողը միայն իր գործողություններով՝ անձամբ կարող է իրականացնել աշխատանքային գործունեությունը: Աշխատունակ մարդը միաժամանակ հանդիսանում է (ճանաչվում է) և գործունակ: Գործունակության բացակայությունն էլ՝ կապված առողջական վիճակի կամ տարիքի հետ, նշանակում է իր իրավունակությունը իրագործելու, մանկավարժի աշխատանքային հարաբերությունների սուբյեկտ լինելու անհնարինություն:

Կրթական հարաբերությունների սուբյեկտին բնորոշ փոխկապակցված և փոխպայմանավորված իրավունքների և պարտականությունների հանրագումարը, ինչպես նաև դրանց իրականացման երաշխիքները ձևավորում են այդ սուբյեկտի իրավական կարգավիճակը (կրթա-իրավական կարգավիճակը): Ընդ որում, յուրաքանչյուր սուբյեկտ, կախված իր տեսակից (քաղաքացի, իրավաբանական անձ, պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին և այլն), կրթական հարաբերությունների ձևից և այլ հանգամանքներից, ունի իրավական տարբեր կարգավիճակ:

Կրթաիրավական հարաբերությունների մասնակիցներին ևս կարելի է առանձնացնել ուղղակի կամ հիմնական մասնակիցների և անուղղակի մասնակիցների:

Կրթական իրավահարաբերությունների սուբյեկտների իրավական կարգավիճակից ելնելով, կրթաիրավական հարաբերությունների մասնակիցներից կարելի է առանձնացնել ըստ ներքոշարադրյալների՝ բաժանելով նրանց ուղղակի կամ հիմնական մասնակիցների և անուղղակի մասնակիցների:

Հիմնական մասնակից սուբյեկտներն են՝

- սովորողները,

- ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները, պրոֆեսորադասախոսական կազմը, (վարչական աշխատողները, ուսումնական և տեխնիկական օժանդակ անձնակազմը),

- ուսումնական հաստատությունները,

Անուղղակի մասնակից սուբյեկտներ են՝

- սովորողների ծնողները,

- սովորողների կոլեկտիվը,

- ուսումնական հաստատությունների հիմնադիրները,

- ուսումնական հաստատության կառավարման մարմինները,

- կրթության կառավարման մարմինները,

- ուսումնական հաստատության աշխատանքային (մանկավարժական և վարչական) կոլեկտիվը,

- կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները,

- պետությունը՝ որպես կրթական քաղաքականության սահմանող և իրականացնող սուբյեկտ:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը կրթական գործընթացի մասնակիցներ է ճանաչում՝

1) սովորողին,

2) սովորողի ծնողին,

3) ուսուցչին և մանկավարժական այլ աշխատողների,

4) վարչական աշխատողների,

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման