Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետությունից ստանում է լրացուցիչ սոցիալական և վարչա-իրավական երաշխիքներ կրթության իր սահմանադրական իրավունքի իրացման համար:

Սովորողների իրավական կարգավիճակը սահմանվում է կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներով, համապատասխան կրթական հաստատությունների մասին օրինակելի դրույթներով, կրթական հաստատության լոկալ /ներքին/ ակտերով (առաջին հերթին՝ իր Կանոնադրությամբ):

Սովորողի՝ որպես իրավասու անձի կրթական կարգավիճակի հասկացությունն անխզելիորեն կապված է նրա սուբյեկտիվ իրավունքի իրագործման հետ, որի տակ հասկացվում են՝

- որոշակի թույլատրելի վարքի հնարավորություն (վարք, որն ուղղված է իր պահանջմունքների և շահերի բավարարմանը՝ կամավոր և ինքնագործ ուսուցում անցնելու միջոցով),

- պարտավորված անձից (կրթական հաստատությունից, մանկավարժական աշխատողից) որոշակի իրավական վարք պահանջելու հնարավորություն, ինչը բխում է նրա գործառնական պարտականություններից (պաշտոնական հրահանգներից),

- պետական մարմիններին (այդ թվում և՝ իրավապահ մարմիններին) դիմելու հնարավորություն՝ իր խախտված իրավունքների իրավահավակնոտ իրավական պաշտպանության համար:

- կրթական հաստատությունը և կրթություն ստանալու ձևերն ընտրելու՝ ՀՀ քաղաքացիների իրավունքը,

- պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն ստանալու, այդ չափորոշիչների սահմաններում անհատական ուսումնական պլաններով ուսուցում ստանալու, ուսուցման արագացված դասընթաց անցնելու իրավունքը,

- գրադարանների գրադարանային-տեղեկատվական ռեսուրսներից անվճար օգտվելու իրավունքը,

- լրացուցիչ (այդ թվում և՝ վճարովի) կրթական ծառայություններ ստանալու իրավունքը,

- կրթական հաստատության կառավարմանը մասնակցելու իրավունքը,

- իր մարդկային արժանապատվությունը հարգելու իրավունքը,

- խղճի, տեղեկատվության ազատության, սեփական կարծիքը և համոզմունքներն ազատ արտահայտելու իրավունքը,

- պետական կամ տեղական ինքնակառավարման ուսումնական հաստատություններում առաջին անգամ անվճար տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջին (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական կրթություն, ինչպես նաև՝ մրցույթի հիման վրա միջին մասնագիտական, բաձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ պետական կրթական չափորոշիչների սահմաններում,

- քաղաքացիական ուսումնական հաստատությունների սաների, սովորողների ուսումնական պլանով չնախատեսված միջոցառումներին ազատ հաճախելու իրավունքը,

- համապատասխան մակարդակի կրթական ծրագիր իրագործող մեկ այլ ուսումնական հաստատություն փոխադրվելու իրավունքը՝ այդ կրթական հաստատության համաձայնության և սովորողների կողմից ատեստավորումը հաջող անցնելու դեպքում և այլն:

Սովորողների իրավունքների (սուբյեկտիվ իրավունքների) հասկացությունից պետք է տարբերել օրինական շահ հասկացությունը, որի տակ իրավաբանական գրականության մեջ հասկանում են (ամենալայն առումով) անձի պահանջմունքներով և սոցիալական շահերով պայմանավորված որոշակի սոցիալական բարիքներ ստանալու և օգտագործելու նրա ձգտումը, որոնք միջնորդավորված են գործող իրավունքով (օրենսդրությամբ), այսինքն՝ դրանք ունենալը թույլատրվում է պետության կողմից՝ ի դեմս օրենսդրության, և կարող են ապահովվել և պաշտպանվել իրավասու մարմինների ու անձանց կողմից օրենսդրությամբ հաստատված կարգով և ձևերով (74, Ա.Վ. Մալկո, Վ.Վ. Սուբոչև): Օրինակ, սովորողի անձի օրինական շահ է հանդիսանում որակյալ կրթություն ստանալու նրա ձգտումը, ուսումնական հաստատության կողմից՝ ընդհանրապես և մանկավարժական աշխատողի կողմից՝ մասնավորապես, նրա իրավունքները և ազատությունները հարգելը, հետևելը, պաշտպանելը և այլն:

Սովորողի սուբյեկտիվ իրավունքի և կոնկրետ օրինական շահի միջև ընդհանուրը տվյալ դեպքում