Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հետևյալ կատեգորիաների՝

1) սովորողներ, որոնց ուսուցումը ֆինանսավորվում է հանրապետական բյուջեից, տեղական ինքնակառավարման բյուջեից,

2) սովորողներ, որոնց ուսուցումը ֆինանսավորվում է ֆիզիկական և այլ իրավաբանական անձանց միջոցների հաշվին: Այս կատեգորիայիս կարող են դասվել նաև իրավաբանական անձանց հետ (ձեռնարկություններ, հաստատություններ, տարաբնույթ հասարակական միավորումներ և կազմակերպություններ) պայմանագիր կնքած սովորողները, որոնք (իրավաբանական անձինք) էլ վճարում են ուսումնական հաստատություններում նրանց սովորելու համար: Տվյալ կատեգորիայի սովորողների կրթությունը, բացի «Բարեգործության մասին» ՀՀ օրենքից կանոնակարգվում է նաև սովորողների և կրթական հաստատության միջև կնքված պայմանագրերով:

գ/ Իրենց և/կամ իրենց ծնողների հաշվին սովորողներ:


5.2.2.2. Սովորողների իրավական կարգավիճակի հասկացությունը, կառուցվածքը և տեսակները

Ընդհանուր առմամբ, ուսումնական հաստատության տեսանկյունից իրավական կարգավիճակի հասկացությունն արդեն ներկայացվել և դիտարկվել է: Սակայն անհատի տեսանկյունից այդ հասկացությունը փոքր-ինչ ավելի մանրամասն վերլուծության կարիք ունի:

Անհատի (քաղաքացու) իրավական կարգավիճակ ասելով՝ իրավագիտության մեջ սովորաբար հասկանում են անհատի (մարդու) իրավաբանորեն ամրագրված իրավունքների, ազատությունների և պարտականությունների հանրագումարը, ինչն արտահայտում է պետականության հետ նրա կապը, ինչպես նաև այդ իրավունքների և պարտականությունների իրականացման իրավաբանական երաշխիքները: Իրավական կարգավիճակի կառուցվածքը բավականին բարդ է, քանի որ այն իր մեջ ներառում է՝

  • իրավական նորմերը (գործող օրենսդրության նորմերը),
  • իրավաբանական իրավունքները և պարտականությունները (իրավական կարգավիճակի

իմաստային և բովանդակային միջուկը կազմող հիմնական տարրը),

  • քաղաքացիությունը,
  • իրավահարաբերությունների տվյալ սուբյեկտի իրավասուբյեկտությունը,
  • իրավաբանական իրավունքների և պարտականությունների իրականացման իրավաբանական (ընդհանուր և հատուկ) երաշխիքները,
  • տվյալ սուբյեկտի օրինական շահերը (այսինքն՝ գործող օրենսդրության, և առաջին հերթին, ՀՀ Սահմանադրության նորմերով միջնորդավորված շահերը),
  • իրավաբանական պատասխանատվությունը (այն կարող է դիտարկվել նաև որպես իրավաբանական երաշխիքների տարատեսակներից (չափանիշներից) մեկը,
  • իրավական (ընդհանուր, միջբնագավառային և բնագավառային) սկզբունքները, որոնց հիման վրա և որոնց համապատասխան հաստատվում և կարգավորվում (փոփոխվում) է իրավական կարգավիճակը:

Կրթական իրավահարաբերությունների սուբյեկտի, այդ թվում և՝ սովորողի, իրավական կարգավիճակի կառուցվածքի և բովանդակության մեկնաբանման տեսանկյունից առանձնացնում են այդ կարգավիճակի երկու բաղկացուցիչ մասեր՝ ընդհանուր և ֆակուլտատիվ:

Ընդհանուր մասը կազմում են սովորողի ընդհանուր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, որը պայմանավորված է կրթական հաստատությունում նրա գտնվելով և արձանագրված է կրթական հաստատության Կանոնադրության մեջ: Իսկ ֆակուլտատիվ մասը ձևավորվում է մի շարք ընթացիկ հանգամանքներից, որը կախված է սովորողի կրթական մակարդակից, իրագործվող կրթական ծրագրերից, կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի բովանդակությունից և այլն:

Կարևոր է ընդգծել, որ անհատի սովորողների շարք մտնելն իր հետևից չի հանգեցնում քաղաքացու՝ իր ընդհանուր իրավական կարգավիճակի որևէ սահմանափակման, ընդհակառակը՝ նա