Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրթական հաստատությունների լոկալ ակտերով): Ընդհանուր կատեգորիայի տեսանկյունից, կարելի է առանձնացնել սովորողների հատուկ կարգավիճակի ենթատեսակներ, կրթության մակարդակից և կրթական հաստատության տիպից կախված՝ նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքի սովորողների (սաների), հանրակրթական դպրոցների սովորողների (հիմնական միջին և լրիվ ընդհանուր կրթություն), նախնական մասնագիտական կրթության հաստատությունների սովորողների, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության հաստատությունների ուսանողների (ունկնդիրների), հետբուհական մասնագիտական կրթության համակարգի սովորողների իրավական կարգավիճակներ: Հարկ է նաև նշել, որ միևնույն անձը կարող է լինել տարբեր հատուկ իրավական կարգավիճակների կրողը՝ կախված այն սոցիալական դիրքերից, որ նա զբաղեցնում է հասարակության մեջ: Օրինակ, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության (հատուկ իրավական կարգավիճակ) նույն ուսանողը կարող է լինել ինչպես պետական, այնպես էլ՝ ոչ պետական բուհի ուսանող, պետական հավատարմագիր ունեցող կամ չունեցող բուհի ուսանող: Տարբեր կուրսի ուսանողների իրավական կարգավիճակները նույնպես տարբերվում են, չնայած հաճախ դա կարող է որակվել որպես նրանց իրավունքների և օրինական շահերի խախտում՝ այս կամ այն կազմակերպության կամ հաստատության՝ իր իսկ իրավունքները չարաշահելու ձևով արտահայտված: Օրինակ՝ ուսանողը ուսումնական հաստատության գրադարանի ծառայություններից կարող է օգտվել միայն մինչև ժամը 18-ը, այն դեպքում, որ գրադարանից օգտվելու իրավունքի նման սահմանափակում օրենքով չի նախատեսված:

Անձի անհատական իրավական կարգավիճակի հասկացությունն առանձնանում է իր յուրահատկությամբ: Ի տարբերություն ընդհանուր և հատուկ իրավական կարգավիճակների, անհատական կարգավիճակն ունի իր չփոփոխվող, կայուն և շարժուն տեսանկյունները: Կայուն, չփոփոխվող տեսանկյունն արտացոլում է յուրաքանչյուր անհատի կողմից իր ընդհանուր և հատուկ կարգավիճակի իրագործման հնարավորությունը: Որպես կանոն, նման կարգավիճակն ամրագրվում է, օրինակ, կոնկրետ ուսումնական հաստատության և կոնկրետ անձի կամ նրա օրինական ներկայացուցիչների միջև կնքվող կրթության պայմանագրերում:

Շարժուն կամ հարաշարժն էլ, կամ այլ կերպ ասած, կոնկրետ անհատական իրավական կարգավիճակը բնութագրում է կոնկրետ անձի կողմից իրավունքների և պարտականությունների իրական օգտագործումը իրականում ձևավորված իրավական իրավիճակում: Այսպես, եթե յուրաքանչյուր ուսանող ունի քննություն հանձնելու իրավունք, ապա այն կարող է իրացվել քննության մտնելու թույլտվությունն ապահովող որոշակի պահանջների պայմանների կատարման դեպքում /օրինակ, նա պետք է կրթավճարը մուծած փնի, կամ, պետք է դրական գնահատականներով հանձնած լինի տվյալ առարկայի միջանկյալ քննությունները/: Այլ կերպ ասած, անհատական իրավական կարգավիճակը (կոնկրետ կարգավիճակը) ցույց է տալիս, թե հատկապես որ իրավունքները և պարտականություններն են անձի կողմից փաստացի իրագործվում, օգտագործվում ժամանակի տվյալ պահին (76, Ն.Վ. Վիտրուկ):

Բացի սովորողների իրավական կարգավիճակի այս տեսակներից, կարող են առանձնացվել այլ չափանիշներից (գործոններ) առկախ այլ տեսակներ: Այդպիսի գործոններից են, օրինակ

ա. ուսումնական հաստատությունը, որտեղ անձը սովորում է, արդյո՞ք հանդիսանում է պետական կամ ոչ պետական, հավատարմագրված կամ ոչ հավատարմագրված,

բ. ո՞ր գերատեսչությանն է պատկանում ուսումնական հաստատությունը (քաղաքացիական ծառայության, ՀՀ պաշտպանության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադաղատության կամ այլ համակարգի հաստատություն և այլն),

գ. ո՞ր բյուջեի միջոցներով է ուսումնառությունը կազմակերպվել ուսուցման ֆինանսավորման աղբյուրների առանձնահատկությունները (տարբեր մակարդակների բյուջեների միջոցներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք) և հետևյալը.

ա. կրթության պայմանագրի առկայությունը, դրա բովանդակությունը,

բ. սովորողի անհատական ընդունակությունները և նրա կրթության նախորդ մակարդակը,

գ. արտոնություններ ունենալու սովորողի իրավունքը այլն: