Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


օրենսգրքով նախատեսված են պատասխանատվություն, բայց միայն հատուկ ծանրության հակաիրավական արարքների դեպքերի համար և այլն:

Ինչ վերաբերում է իրավաբանական պատասխանատվության միջոցներին (ինչպես անհատական, այնպես էլ՝ կետերալային, ապա կրթության տարբեր աստիճանների ՀՀ օրենքներով նախատեսվում են այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են՝

  • ուսումնական հաստատությունից սովորողին հեռացնելը,
  • կրթական գործունեության լիցենզավորման գործողությունը դադարեցնելը,
  • ուսումնական հաստատության լիցենզիան չեղյալ հայտարարելը,
  • ուսումնական հաստատության լուծարումը,
  • ուսումնական հաստատությանը պետական հավատարմագրման վկայականից զրկելը,
  • մեկ այլ կազմակերպությունում ուսումնական հաստատության շրջանավարտների վերապատրաստման լրացուցիչ ծախսերը փոխհատուցելը,
  • 11 տարին լրացած, շեղվող (հասարակության համար վտանգավոր) վարք ունեցող դեռահասներին հատուկ ուսումնա-դաստիարակչական հաստատություններ ուղարկելը,
  • մանկավարժական աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը, այսինքն՝

նրան աշխատանքից հեռացնելը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը չի սահմանել այնպիսի դեպքերը, որոնց առկայության դեպում կնախատեսվեր բուհի ղեկավարին աշխատանքից հեռացում:


5.2.3. Իրավաբանական անձինք, ուսումնական հաստատությունները որպես կրթական իրավահարաբերությունների սուբյեկտ

Ուսումնական հաստատությունների իրավունքներն ու պարտականությունները հստակ և ճշգրիտ սահմանված են նրանց իրավասությամբ, ում շրջանակում էլ իրականացվում է այդ կազմակերպությունների իրավունակությունն ու գործունակությունը: Կազմակերպությունների /ուսումնական հաստատությունների/ գործունակությունն անմիջականորեն արտահայտվում է այդ հաստատության անունից հանդես եկող որոշակի պաշտոնատար անձանց, ներկայացուցիչների գործողություններում: Պետական կազմակերպության, օրինակ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ կարող է լինել Ազգային ժողովի պատգամավորը, կամ որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, մարզպետը, ուսումնական հաստատության տնօրենը, ուսումնական հաստատության ռեկտորը և այլն: Հասարակական, իրավապաշտպան, բարեգործական կազմակերպությունները կարող են ներկայացնել կազմակերպության նախագահը, գործադիր տնօրենը կամ նրանց կողմից լիազորված որևէ ֆիզիկական անձ: Այդպիսի ներկայացուցիչների գործողությունները համարվում են հենց կազմակերպությունների գործողություններ: Օրինակի համար, եթե համալսարանի ռեկտորը կնքում է գրենական պիտույքների կամ համակարգչային տեխնիկայի մատակարարման պայմանագիր, ապա ռեկտորի գործողությունները համարվում են համալսարանի, որպես իրավահարաբերության կոլեկտիվ սուբյեկտի, գործողություններ:

Իրավահարաբերությունների սուբյեկտների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում, այսպես կոչված, իրավաբանական անձինք: Իրավաբանական անձ է ճանաչվում այն կազմակերպությունը, որն ունի առանձնացված գույք, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, հայցվոր և պատասխանող լինել դատարանում: Իրավաբանական անձինք ամենից առաջ գույքային, քաղաքացիա-իրավական հարաբերությունների սուբյեկտներ են: Հետևաբար, բոլոր ուսումնական հաստատություններն իրավաբանական անձինք են: Նրանց գործունեությունն իրականացվում է ընդհանուր իրավական սկզբունքներով, սակայն նրանց միջև կան նաև որոշակի տարբերություններ: Իրավաբանական անձինք տարբերվում են իրենց իրականացնելիք գործառույթներով՝ հանրային կամ մասնավոր: Հանրային կազմակերպություններն ու հիմնարկներն (Ազգային ժողով, կառավարություն, դատարան,