օրենսդրության տարաբնույթ բնագավառներով նախատեսված խախտումների համար։ Այսպես, մատնանշված նորմատիվ-իրավական ակտերով նախատեսված պարտականությունների մեծամասնության խախտման համար նրանք կարգապահական պատասխանատվություն (նկատողության հայտարարում, հեռացում կրթական հաստատությունից) են կրում: Կրթական (բառի բուն իմաստով) պատասխանատվություն է նախատեսվում, օրինակ, կրթական ծրագիրը չյուրացնելու համար (կրկնակի ուսուցման թողնելը, փոխհատուցող ուսուցման փոխադրելը և այլն): Բացի դրանից, հնարավոր է նաև համալիր պատասխանատվություն (որպես սովորողի կարգապահական և կրթական պատասխանատվության զուգակցում), օրինակ, սովորողի կամ աշակերտների ծնողներին (օրինական ներկայացուցիչների) կրթական հաստատության ղեկավարի (տնօրեն, ուսմասվար) մոտ կամ դպրոցի մանկավարժական խորհուրդ կանչելը /թեև նշել ենք, որ նման հանգամանքներն օրենսդրությամբ նախատեսված չեն/:
Օրենսդրությամբ սահմանված տարիքին հասած սովորողների նկատմամբ վարչական կամ քրեական պատասխանատվության հանգեցնող արարքների կատարման դեպքում (այդ տարիքին չհասածների՝ դեռահասների կողմից վարչական զանցանքների կատարման համար՝ նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) նկատմամբ) կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ: Վերջիններս, բնականաբար, կրթական օրենսդրության մեջ անմիջականորեն արտացոլված չեն:
Կատարված վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել սովորողների կողմից թույլ տված առավել հաճախ հանդիպող այն զանցանքները, որոնց համար կրթական օրենսդրությամբ, և առաջին հերթին ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կանոններով նախատեսված են նրանց անձնական պատասխանատվություն: Դրանք են՝
- սովորողների կողմից հակաիրավական գործողությունների կատարումը,
- ուսումնական հաստատության կանոնադրության կոպիտ և բազմիցս կրկնվող խախտումները,
- 11 տարեկան դարձած դեռահասների շեղվող վարքը,
- մեկ ուսումնական տարվա ընթացքում սովորողների կողմից՝ ուսումնական հաստատության կանոնադրության կրկնվող կոպիտ խախտումը:
Կետերալային իրավական պատասխանատվություն դնելու հիմք կարող են լինել, օրինակ կրթաիրավական պրակտիկայում հանդիպող փաստերը: Հազվադեպ չեն, ասենք, այն դեպքերը, երբ պետական բուհը կազմակերպում է հանրորեն հայտարարված ուսանողների ընդունելություն՝ մասնագիտություններից մեկի գծով վճարովի հիմունքներով ուսուցման համար՝ սահմանելով ընդունելության քննությունների անցկացման և ուսուցման որոշակի վճար: Սակայն տվյալ մասնագիտության գծով ուսանողների զգալիորեն թերի համալրումը ստիպում է բուհին հրաժարվել այդ մասնագիտությամբ ուսուցում կազմակերպելուց, իսկ արդեն համալրված ուսանողներին էլ՝ բուհի վարչակազմն առաջարկվում է ուսումնառությունն իրականացնել կից, բայց այդ մասնագիտության կրթավճարը գերազանցող մասնագիտությունների գծով:
Ոչ վաղ անցյալում, մի շարք բուհերի գովազդային հայտարարություններում շրջանավարտներին խոստանում էին, որ ուսուցումն ավարտելուց հետո նրանց կտրվի պետական նմուշի դիպլոմ (դա վերաբերում է ոչ պետական բուհերին): Սակայն տվյալ բուհը հավատարմագրում չուներ ոչ միայն ընդունելության ընթացքում, այլև ուսանողների ուսման ժամանակահատվածի ողջ ընթացքում: Դրա արդյունքում, այդ բուհերի շրջանավարտ դարձած ուսանողների բարձրագույն կրթություն ստանալու կրթության իրավունքը և օրինական շահերը ոտնահարվել են: Այս թնջուկը լուծելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ անձանց համար հնարավորություն ընձեռեց հանձնելու պետական քննություններ և ստանալ պետական նմուշի դիպլոմ, սակայն ոչ բոլորն են առ այսօր այդ իրավունքից օգտվել:
Կրթության ոլորտում սովորողի իրավունքների առավել տարածված խախտումներից մեկը մանկավարժի կողմից նրա արժանապատվությունը նվաստացնելն է՝ դպրոցականի, ուսանողի ունկնդրի համար վիրավորական արտահայտությունների, մականունների և այլնի ձևով: Քրեական