Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազաա է ազատ է դասավանդվող ուսումնական նյութի շարադրման և դասավանդման մեթոդների ընտրության մեջ:

3. Բուհական գիտաշխատողների սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաների ընտրությունը և մշակումն իրականացնելիս ազատ են:

4. Ուսանողներն ազատ են գիտելիքներ ստանալու, հետազոտություններով զբաղվելու՝ ըստ իրենց հակումների: Նրանք կարող են մասնակցել ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատել պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ընտրովի պաշտոններն են՝ ռեկտոր, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման ղեկավար), ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս: Այդ պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում՝ բարձրագույն ուսումնական հաստատության (մասնաճյուղի) խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) խորհուրդ, հավակնորդների թեկնածությունները քննարկելու և գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով:

6. ՀՀ կառավարությունը սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների և ուսումնական հաստատությունների:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՀ կառավարության կողմից իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ՝ յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր՝ առնվազն տասը տոկոսի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը՝ հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը:

Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:

7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավասու է տնօրինելու սեփական ֆինանսական միջոցները՝ ապահովելով մասնաճյուղի, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) ֆինանսական գործունեության ինքնուրույնությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Բարձրագույն ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի նախագիծը ձևավորվելուց հետո յուրաքանչյուր օրացուցային տարվա վերջում հաստատվում է բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդում և ներկայացվում կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

8. Երևանի պետական համալսարանը կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը:

9. Ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են հրամանագրվել վճարովի հիմունքներով, նախքան ընդունելության քննությունները բուհերի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, ելնելով բուհի իրական հնարավորությունից: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնություններից:

10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն քսանհինգ տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը՝ ուսանողական խորհուրդը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմինը՝ պետական լիազորված մարմնի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա:

Այսպիսով՝ ուսումնական հաստատությունը մասնակից է կրթական հարաբերություններում,