կադրային, ֆինանսատնտեսական, նյութա-տեխնիկական, սոցիալական ապահովման և այլ գործունեության տեսակները:
Կրթության ոլորտում գործունեության ուղղակի և միջնորդավորված բաժանումը կրում է բակականին պայմանական բնույթ, այնքանով, որ ժամանակակից պայմաններում նույն մանկավարժական գործունեություն իրականացնելը անհնար է առանց այդպիսի գործունեության ապահովման ձևերի: Այնուամենայնիվ, ամեն դեպքում հենց մանկավարժական գործունեությունը և համապատասխանաբար մանկավարժական աշխատողներն են հանդիսանում շեշտված, իմաստային և հետևաբար կենտրոնական տարրը ամբողջ կրթական համակարգում:
Կրթության աշխատողների դասակարգումը կարելի է կատարել ցանկացած հիմքերով: Աշխատողների տեսակների սահմանազատման ամենատարածված եղանակը հանդիսանում է նրանց մասնագիտական գործունեության իրականացման ձևը: Այս չափանիշի հետ սերտորեն կապված են և աշխատողների պաշտոնական պարտականությունների և գործառութային պարտավորությունների չափանիշները /պաշտոնի անձնագրերը/: Սրանց համապատասխան, կրթության աշխատողների խմբերը բաժանվում են՝
1. մանկավարժական աշխատողների,
2. գիտական աշխատողների,
3. վարչա-կառավարչական անձնակազմի աշխատողների,
4. ուսումնա-օժանդակ անձնակազմի աշխատողների,
5. տեխնիկական անձնակազմի աշխատողների տեսակների:
Ընդ որում, խոսքը հիմնականում վերաբերում է մասնագիտական գործունեությանը, քանի որ, սովորաբար, գործնականում տեղի է ունենում մի քանի տեսակի գործունեությունների համատեղում. դպրոցի տնօրենը, որպես կանոն դասավանդում է մեկ կամ մի քանի առարկա, բուհի ամբիոնի վարիչը լինելով վարչա-կառավարչական անձնակազմի ներկայացուցիչ, գործնականում պարտադիր կերպով դասախոսություն է կարդում մեկ-երկու առարկայից, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության բոլոր դասավանդողները պարտավոր են զբաղվել գիտական գործունեությամբ և այլն: Այնուամենայնիվ, այս կամ այն խմբի կոնկրետ աշխատողի «պատկանելը» որոշվում է իրենց հիմնական պաշտոնով:
Նշված խմբերից յուրաքանչյուրում տեղի է ունենում աշխատողների բնական և օրենսդրական շերտավորում՝ տարբեր չափանիշներով (ունեցած աշխատանքային փորձը, կրթության մակարդակը, աշխատանքի վայրը՝ ուսումնական հաստատության տիպը և տեսակը, տվյալ պաշտոնի պահանջարկը և այլն): Այսպես, մանկավարժական աշխատողները կարող են խմբավորված լինել ուսումնական հաստատության տիպից և տեսակից կախված, ուր նրանք իրականացնում են իրենց մասնագիտական- մանկավարժական գործունեությունը.
- նախադպրոցական հաստատության աշխատողներ,
- ընդհանուր հանրակրթական հաստատության աշխատողներ,
- մասնագիտական ուսումնական հաստատության աշխատողներ և այլն:
Վարչա-կառավարչական անձնակազմը նույնպես միատարր չէ.
- բարձրագույն կառավարչական անձնակազմը (դպրոցի տնօրենը և ուսմասվարները,
բուհի ռեկտորը և պրոռեկտորները),
- միջին անձնակազմը (բուհի ծառայությունների ստորաբաժանումների վարիչները) և այլն:
5.2.4.2. Մանկավարժական աշխատողների իրավունքները և օրինական շահերը
Մանկավարժական աշխատողների իրավունքների մասին խոսելիս տվյալ համատեքստում «իրավունք» եզրույթն իր մեջ պարունակում է երկու հասկացություն (համապատասխանաբար, նաև երկու իրավական երևույթ), առաջինը՝ գործող կրթական օրենսդրության մեջ մանկավարժական աշխատողների համար սահմանված սուբյեկտիվ իրավունքները, և երկրորդ, նրանցում առկա ինչպես յուրաքանչյուր մարդու և քաղաքացու միջազգային մի շարք ակտերով, փաստաթղթերով