Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ՀՀ Սահմանադրությամբ մանկավարժական աշխատողների համար (ուսուցչի դասախոսի) նախատեսված, նրանց ներհատուկ իրավունքները և ազատությունները։

Բացի անձի քաղաքացու նկատմամբ կիրառվող «իրավունք» հասկացությունից, խոսվում նաև նրա «ազատությունների» մասին։ Իրավունքի տեսության մեջ առկա են իրավունքի և ազատության հարաբերակցության տարբեր մոտեցումներ։ Չխորանալով այս հետաքրքիր և ոչ պարզ տեսական խնդիրների մեջ, միայն նշենք, որ առաջին հերթին և՛ իրավունքները և՛ ազատությունները իրենց էությամբ միասնական և նույնն են, ինչպես անձի անհատական և մյուս սոցիալական հավակնումները, որոնցով իր անհատական և սոցիալական հետաքրքրությունները և պահանջմունքները բավարարելու համար դիմում է հասարակությանը և պետությանը, դրանց համապատասխան ինստիտուտներին, ստորաբաժանումներին և անհատներին։

Երկրորդ՝ իրավունքներն այնպիսի պահանջներ (հավակնումներ) ունեն, որոնք ենթադրում են հասարակության (պետության) ակտիվ դերակատարում՝ նշված պահանջմունքների և հետաքրքրությունների բավարարման և ապահովման գործում, իսկ ազատություններն այն հավակնություններն են, որոնք, ընդհակառակը, ենթադրում են. հասարակության (պետության) պասիվ դերը դրանց բավարարման և ապահովման գործում։

Հիշեցնենք, որ օրինական շահերն իրենց արտացոլումն են գտել օբյեկտիվ իրավունքում (այսինքն՝ գործող օրենսդրության մեջ) և իրավաբանորեն թույլատրելի են և երաշխավորված պետության կողմից, որն արտահայտվում է սուբյեկտի ձգտումներում.

ա. օգտվել պետության կողմից ճանաչված սահմանված սոցիալական բարիքներից,

բ. անհրաժեշտության դեպքում պաշտպանության համար դիմել իրավասու մարմիններին շահերը բավարարելու նպատակով։

Ինչպես նշեցինք վերևում, «իրավունք», «ազատություն» և «օրինական շահ» հասկացությունները խիստ մոտ հասկացություններ են, բայց միմյանց հետ չհամընկնող ո՛չ բովանդակությամբ․ ո՛չ ծավալով։ Բայց, ամեն դեպքում, բոլոր այս իրավունքները և օրինական շահերը մտնում ե իրավական կարգավիճակի (այստեղ կրթության աշխատողի) հիմնական տարրերի մեջ, որը հիմք է տալիս նյութի շարադրման պարզեցման նպատակով օգտագործել «իրավունք», «ազատություն», «օրինական շահ» հասկացությունները որպես հոմանիշներ։

Մանկավարժական աշխատողների խմբերի և ենթախմբերի ամբողջ բազմությունից անդրադառնանք հանրակրթական հաստատությունների և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողներին, քանի որ դրանք գործնականորեն ամենաշատն են արտացոլում բոլոր այլ հաստատությունների տեսակների մանկավարժների իրավունքները։ Ընթացս, կրկին հիշենք, մանկավարժական աշխատողների իրավունքները, ինչպես նաև պարտավորությունները և պատասխանատվությունները, ընդհանուր պլանով ամրագրված են ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև հիմնական կրթական օրենքներում («Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքներում և այլ օրենսդրական ակտերում (մասնավորապես՝ ՀՀ աշխատանքայի օրենսգրքում) ուսումնական հաստատությունների կանոնադրություններում և հաստատության կողմից ընդունված այլ տեղային նորմատիվային իրավական ակտերում։

Առաջին հերթին, մտորենք, թե ով չի կարող դառնալ մանկավարժ։ «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 24-ը սահմանում է այն բոլոր սահմանափակումները, որոնցով օրենքն արգելում է անձին դառնալ կրթական հարաբերությունների սուբյեկտ որպես մանկավարժ։

2. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը։ Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ