կապված են կրթության հետ։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում գիտական գիտելիքները մտցվեն պետական կրթական չափորոշիչների մեջ և հանդես գան որպես գիտելիքների անբաժանելի մաս, որոնց պետք է տիրապետեն ուսումնական հաստատությունների շրջանավարտները:
Ներկայացվածն ունի մեկ բացառություն։ Գործող օրենսդրությունը կրթության մակարդակի գիտական և մանկավարժական որակավորման բարձրացման նպատակով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, օրդինատուրայում սովորելը և թեկնածուական և դոկտորական գիտական թեզերի պաշտպանությունը համարում է կրթության առանձին մակարդակ: Այսպիսով, նոր գիտական գիտելիքները կրթական հարաբերությունների օբյեկտ են, եթե նրանք կատարվել են թեզերի կամ գիտական հաշվետվությունների ձևով և ներկայացված են գիտությունների թեկնածուի կամ դոկտորի կոչում ստանալու համար: Այդ նոր գիտելիքները պետք է բավարարեն թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի համար նախատեսված չափանիշներին և անցնեն հաստատման բարդ ու երկար ճանապարհ:
Երրորդ՝ Վ. Մ. Սիրիխի /84, էջ՝ 23-25/ կարծիքով կրթական հարաբերությունների օբյեկտ չեն կարող հանդիսանալ այն գիտելիքները, կարողությունները և հմտությունները, որոնք երեխան ստացել է ընտանիքից, քանի որ երեխաների և ծնողների միջև տեղի ունեցող կրթական հարաբերությունները կարգավորվում են բարոյական ավանդույթային և սովորույթային նորմերով և ոչ թե իրավական նորմերով: Սակայն, մեր կարծիքով, սա միանշանակ ընդունել կամ պնդել հնարավոր չէ և լրացուցիչ հստակեցման և հիմնավորման կարիք ունի: Կրթության մի շարք աստիճանների մասին օրենքները երեխայի ծնողների վրա ամրագրել են մի շարք պարտականություններ: Եթե ըստ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի» հոդված 41-ի, երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք, ապա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակից է ճանաչել նաև սովորողի ծնողին,
- նույն օրենքի հոդված 16-ի 5-րդ մասը սահմանում է, որ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով,
- նույն օրենքի հալված 28-ի 2-րդ մասը սահմանում է սովորողի ծնողի պարտավորությունների մի այնպիսի բույլ, որն անգամ չի սահմանված մանկավարժի համար: Այսպես
1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար,
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար,
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ,
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ,
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ,
6) սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը,