Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նվիրում եմ վաղամեռիկ դուստրերիս՝ Անիիս և Մանեիս


ՀՏԴ 347:37 (07) ԳՄԴ 67.99 (2Հ)3+74 ց 7 Ե 583


Եսայան Աշոտ

Ե 583 Կրթական իրավունք։ Ուսումնական ձեռնարկ / Աշոտ Եսայան, - Եր.։ Տիգրան Մեծ, 2011. - 724 էջ։


Առաջին հրատարակություն

«Կրթական իրավունք» ուսումնական ձեռնարկում առաջին անգամ համակարգված շարադրվել է «Կրթական իրավունք» առարկայի դասընթացը։ Ուսումնական ձեռնարկը բաղկացած է երկու՝ ընդհանուր և հատուկ մասերից։

Ընդհանուր մասում շարադրված են կրթական իրավունքի տեսական հիմնահարցերը՝ առարկայի իմացության և գիտելիքի մատուցման մեթոդները, աղբյուրները, սկզբունքները, իրավահարաբերությունների համակարգը, կրթական իրավունքի առարկային, գիտությանը, տեսությանը, կրթական իրավունքի և օրենսդրության զարգացման հայեցակարգային մոտեցումները։

Հատուկ մասում՝ ՀՀ գործող օրենսդրության հիման վրա դիտարկված են կրթական իրավունքի հիմնական ինստիտուտների հասկացությունները, կրթության տարբեր աստիճանների կրթության սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, կրթության ձևերը, կրթական ոլորտի կառավարման տեխնոլոգիաների իրավական կարգավորման հիմնական հարցերը։ Օգտագործված իրավական ակտերը դիտարկված են 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ։

Աշխատության մեջ անդրադարձ է կատարված նաև կրթական իրավունքի միջազգային փորձին և Հայաստանում միասնական կրթական իրավական տարածքի և կրթական օրենսգրքի ստեղծման ձևավորման հայեցակարգային հիմնահարցերին։

Այս ուսումնական ձեռնարկը նախատեսված է մասնագիտական ուսուցման բոլոր ձևերի ուղղվածության գիտություններ ուսումնասիրող ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, կրթական ոլորտի կադրային ծառայողների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, մանկավարժների, ուսումնական հաստատությունների մասնագետների օգտագործման, երեխաների կրթության իրավունքի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, կամավորների ուսուցման և վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար։ Հենց այդ հանգամանքից ելնելով՝ առավել մանրամասնված է իրավական որոշ ինստիտուտներ, որպեսզի շարադրանքն առավել հասկանալի դառնա նաև այն ուսանողների համար, ովքեր ուսումնառում են ոչ իրավաբանական մասնագիտություններում։

ՀՏԴ 347:37(07) ԳՄԴ 67.99 (2Հ)3+74 ց 7


ISBN 978-99941-0-449-9

© Եսայան Ա., 2011թ.