Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Երկու խոսք

Կրթական ոլորտի բարեփոխումների ներկա զարգացումները, Հայաստանի միանալը Բոլոնյան գործընթացին, հայ հասարակության առջև ծառացած կրթական հիմնախնդիրներն ու նոր մարտահրավերները, թերևս անթաքույց վկայությունն են այն իրողության, որ անկախության քսան տարիների ընթացքում դեռևս չունենք ձևավորված սոցիալական ոլորտի առանցք հանդիսացող սոցիալ-կրթական ումունք և դրանով ներծծված երկարաժամկետ միասնական կրթական քաղաքականություն:

Աշոտ Եսայանի «Կրթական իրավունք» ուսումնական ձեռնարկը հայ իրավաբանական գրականության մեջ դասընթացի ամփոփ և համապարփակ շարադրման առաջին և, ինչը առավել կարևոր է՝ հաջող փորձն է։ Պետք է նկատել, որ աշխատանքը լիովին համապատասխանում է ուսումնական ձեռնարկներին ներկայացվող պահանջներին։ Ավելին՝ հեղինակը ոչ միայն հետևողականորեն շարադրել է կրթական իրավունքի դասընթացի բոլոր թեմաները, այլև շատ դեպքերում ցուցաբերել նորարական մոտեցումներ՝ իրավաբանական գրականության մեջ առաջին անգամ ձևակերպելով և հիմնավորելով զանազան նոր եզրահանգումներ և եզրույթներ։

Այս առումով Ա. Եսայանի ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է բուհերի իրավաբանական և սոցիալ մանկավարժական գիտություններ ուսումնասիրող ուսանողների, դասախոսների, կրթության ոլորտի կադրային ծառայողների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, մանկավարժների, ուսումնական հաստատությունների մասնագետների օգտագործման, երեխաների կրթության իրավունքի հարցերով զբաղվող հասարակական, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, կամավորների ուսուցման և վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար, ունի նաև որոշակի գիտական արժեք և նշանակություն։

Թերևս ձեռնարկի հաջողությանը մեծապես նպաստել է նաև հեղինակի պետական կառավարման ոլորտի բարձր պաշտոններում աշխատանքի, դասավանդման և մի շարք գքերի ու բառարանի հեղինակ լինելու հանգամանքը։

Ա. Եսայանն իր մենագրությունում կարողացել է հիմնավորել կրթական իրավունքը որպես իրավունքի առանձին առարկա և գիտություն հայաստանյան իրավական համակարգից անջատելը։

Աշխատանքի հաջող կառուցվածքը Ա. Եսայանին հնարավորություն է տվել հետևողականորեն շարադրել ոլորտի կազմակերպման, կառավարման և ուսումնական հաստատությունների սուբյեկտների հարաբերությունների իրավական կարգավորման հետ առնչվող բոլոր թեմաները։ Հիմնավորված է ուսումնական ձեռնարկի բաժանումը ընդհանուր և հատուկ մասերի։ Ուսումնական ձեռնարկի ընդհանուր մասում շարադրվել են կրթական իրավունքի տեսական հիմնահարցերը՝ բացահայտվել ուսումնական դասընթացի օբյեկտը, առարկան և թեմաների մատուցման մեթոդները, ներկայացվել կրթական իրավունքի՝ որպես ՀՀ իրավունքի համակարգի ենթաճյուղի հիմնական աղբյուրները, սկզբունքները, կարգավորման մեթոդները և այլն։

Հատուկ մասում ներկայացվում են ՀՀ կրթական իրավունքի կոնկրետ ինստիտուտները և օրենսդրության զարգացման հիմնական միտումները։ Այստեղ հեղինակը լայնորեն օգտագործել է ՀՀ օրենսդրությունը, ինչի արդյունքում շարադրվող նյութը համոզիչ հիմնավորված է՝ ունի հստակ նորմատիվ իրավական հիմքեր։ Աշխատանքի մեջ անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտի կազմակերպման և կարգավորման միջազգային իրավական փորձին, ինչի հիման վրա հեղինակը ձևակերպել է մի շարք հիմնավորված հանձնարարականներ ՀՀ-ում կրթական իրավունքի միասնական տարածքի ձևավորման և կրթական օրենսգրքի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ։

Հեղինակը կարևորում է՝

1. կրթական ուսմունքի ստեղծումը, դրա վրա հիմնված կրթական միասնական քաղաքականության շարադրումը,

2. «քաղաքացիականության» և շարժունության նոր կարգախոսի կարևորությունը՝ առանց որի հնարավոր չէ նոր սերնդի կողմից ուսման մեջ և գործնական կյանքում հասնել հաջողության,