պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է դասագրքերով, բացառությամբ օտար լեզուների և երաժշտության վերաբերյալ դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:
Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է՝ ստանալու համապատասխան մակարդակի կրթություն՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 49-ի 1-ին 2,4,6,7-րդ մասերը վերն ընձեռված իրավունքներն առարկայացնում են: Այսպես՝ ուսումնական հաստատությունը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի՝ առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության:
Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:
Պետությունն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած և ծնողական խնամքից զուրկ երեխաների ուսուցումը պետական հանրակրթական հաստատություններում:
Պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կրթաթոշակ են ստանում ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափերով:
Ռազմաուսումնական հաստատությունների սովորողները դրամական բավարարմամբ, հանդերձանքով, սննդով և կացարանով ապահովվում են ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Դրան հավատարիմ մնալով, պետությունն ապահովում է քաղաքացիների կրթության իրավունքը՝ ստեղծելով համապատասխան սոցիալ-տնտեսական պայմաններ: Այդ պատճառով կրթական իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ մասում են հանդես գալիս սովորողների սոցիալական պաշտպանության ինստիտուտները:
Վերը նշված ինստիտուտների համակարգը կազմված է այնպես, որպեսզի առավելագույնս հաշվի առնվի ինչպես սովորողների նյութական, այնպես էլ այլ հնարավորությունները՝ մասնակցելու հասարակական հանրօգուտ աշխատանքներին: Կրթական օրենսդրությունն իր մեջ ներառում է սոցիալական աջակցության հետևյալ իրավական ինստիտուտները՝
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ,
2. բազմազավակ և սահմանված կարգով կարիքավոր ճանաչված ընտանիքների երեխաներ,
3. զարգացման շեղումներ ունեցող երեխաներ և պատանիներ,
4. հանրակրթական հաստատություններում սովորողներ,
5. սկզբնական մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ,
6. միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական հաստատություններում սովորողներ:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից,