Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են»: Նույն օրենքի հոդված 4-ը սահմանում է խնամազուրկ երեխաների սոցիալական պաշտպանության նպատակները: Այսպես՝

  • ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
  • նպաստել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգևոր զարգացմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, հայրենասիրական ոգով դաստիարակմանը և այլն։

Բացի այդ, նույն օրենքի հոդված 7-ը սահմանում է խնամազուրկ երեխաների կրթության իրավունքի իրացման և պաշտպանության միջոցառումները՝

1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար։

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում։

3. Պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների աշխատողների ամսական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափի եռապատիկից, որի նկատմամբ սահմանվում է նաև հավելավճար՝ աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50-ի չափով:

Պետությունն առանց ծնողական խնամքի մսացած երեխաների համար ստեղծում է խնամատար ընտանիքներ, պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող շուրջօրյա հաստատություններ /գիշերօթիկներ և մանկատներ/՝ վաղ, նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար, ինչպես նաև մանկատուն-դպրոց, դպրոց ինտերնատ և կարիքավոր ճանաչված ընտանիքների երեխաների համար տրամադրում ամառային, երբեմն նաև ուսումնական ճամբարների ուղեգրեր: Նշված ուսումնական կենտրոններում գտնվելու ընթացքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները մյուս երեխաների հետ հավասար պամաններում ստանում են հանրակրթություն, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկները՝ նաև կերակրողին կորցնելու կապակցությամբ, կենսաթոշակ, որոշ դպրոցներում՝ սնունդ, իսկ դրանց կենվորները, նաև անվճար վիրահատական բուժօգնություն ստանալու, ստեղծագործական հնարավորությունները և հակումները զարգացնելու հնարավորություն:

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ին համաձայն՝

Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով:

Հատուկ կրթական հաստատություններում և ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում պետական աջակցությունից օգտվում են կրթության առանձնահատուկ