Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որոնք ազդում են և կոչված են կատարյալ դարձնելու սովորողների ուսումնական հաստատությունների կառավարման գործերին մասնակցության հարաբերությունները, մտնում են «Կրթական իրավունք» առարկայի մեջ:


Գլուխ 5.6. Կրթական հարաբերությունների մասնակիցների կարգապահական ն նյութական պատասխանատվությունը

Կրթական իրավունքի մեջ մտնում են նաև սովորողների կարգուկանոնի և նյութական պատասխանատվությունը կարգավորող ինստիտուտները:

Կրթական հարաբերությունների մասնակիցների կարգապահական խախտումների և նյութական պատասխանատվության հարցերով իրավական ինաստիտուտները, ինչպես նաև մանկավարժների և ուսանողների համար կրթական հաստատությունների կառավարման ինստիտուտներն ունեն տարբեր բնույթ: Այն հարաբերությունները, որոնք կապված են մանկավարժներին նշված պատասխանատվության տեսակներում ներգրավելու հետ, ձևավորում են աշխատանքային և կրթական իրավունքի՝ համալիր ինստիտուտների առարկան: Այդ ինստիտուտների հիմքում ընկած են աշխատանքային իրավունքի համապատասխան նորմերը և սկզբունքները: Սակայն դրանք ակնհայտորեն բավարար չեն կրթական ոլորտի այդ կարգի հարաբերություններն արդյունավետ կարգավորելու համար: Դրա համար կրթական իրավունքի համակարգում սահմանված են մանկավարժների կարգապահական խախտումների և նյութական պատասխանատվության հարցերով մեկ-երկու նորմեր:

Միևնույն ժամանակ, հնարավոր չէ աշխատանքային իրավունքով նախատեսված կարգապահական պատասխանատվության նորմերը կիրառել սովորողների նկատմամբ, քանի որ նրանք աշխատողներ չեն: Հետևաբար, նրանց կարգապահական և նյութական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն կրթական իրավունքով և իրենցից ներկայացնում են կրթական հարաբերություններից բխող տարաբնույթ ինստիտուտներ:

Աշխատանքային իրավունքի հետ համալիր ինստիտուտների քննարկման ժամանակ կանդրադառնանք մանկավարժների որոշ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մի շարք հարցերի: Սակայն կարծում ենք, որ կրթական օրենսդրության կատարելագործման գործընթացում սովորողների և մանկավարժների իրավաբանական պատասխանատվության ինստիտուտները իրենց հիմնական սկզբունքներում պետք է լինեն միասնական և կարող են տարբերվել միայն կիրառման միջոցներով և հնարներով: Ցանկացած ոլորտում, այդ թվում՝ նաև կրթականում, հայտնի են որոշակի իրավախախտումներ կատարելու համար որոշակի պատասխանատվության ձևերի կիրառում՝

1. քրեական պատասխանատվություն՝ «ՀՀ քրեական օրենսգրքով» նախատեսված հանցանքների,

2. վարչական պատասխանտվություն՝ «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով նախատեսված զանցանքների,

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված, գույքային և ոչ գույքային պատասխանատվություն դրսևորելիս թերանալու,

4. կարգապահական պատասխանատվություն՝ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգապահական խախտումների համար:

Սակայն կրթական համակարգում գոյություն ունեն կրթական հարաբերություններում ծագող վարքապահվածքի խախտման այսպիսի ձևեր, որոնք չեն կարգավորվում ո՛չ քրեական, ո՛չ քաղաքացիական, ո՛չ աշխատանքային օրենսդրություններով:

Դրանք վարքապահվածքի խախտման այնպիսի ձևեր են, որոնք արժանի են պարսավանքի, քանի որ այդ տույժերն ունեն դաստիարակչական և կանխարգելիչ նշանակություն: Դրանք կիրառվում են սովորողների նկատմամբ ուսումնառության գործընթացում՝ առանց որոնց հնարավոր չէ կրթական ոլորտի սովորող-մանկավարժ /պրոֆեսորադասախոսական կազմ/, սովորող-կրթական հաստատություն