1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախելն մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև մի հանգամանք ևս, որը քննարկել ենք կրթական իրավահարաբերությունների բաժնում՝ մեր երկրի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց ֆիզիկական, մտավոր ունակություններից, իրավունք ունեն կրթություն ստանալու: Սա սահմանադրական նորմ է: Հետևաբար, սովորողի իրավական կարգավիճակում բացակայում է կրթություն ստանալու որևէ խոչընդոտող նորմ՝ անգամ որևէ մեկի անգործունակ լինելու հանգամանքը: Կրթական իրավունքը չի ճանաչում անգործունակ կամ սահմանափակ գործունակ հասկացությունները: Նրանց համար, ովքեր ունեն շեղումներ, զարգացման հապաղում կամ խախտումներ, պետությունը ստեղծում է պայմաններ, որպեսզի այդ շեղումները պարագծվեն, կոռեկցիայի կամ սոցիալական հարմարվողականության ենթարկվեն: Հետևաբար, համապատասխան մասնագետների կողմից լրացուցիչ հետազոտման արդյունքներով պետք է որոշվի, թե դաստիարակչական բնույթի ինչպիսի իրավական հիմքեր պետք է կիրառել սահմանափակ գործունակ անձանց դաստիարակության համար: Մեր գործընկերների մի մասը, հնարավոր է, որ չհամաձայնվի այս տեսակետի հետ, սակայն եթե ուզում ենք դաստիարակության հարցերում հասնել նոր որակական ցուցանիշների, ապա բոլորովին ավելորդ չի լինի մեր առաջարկությունը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 8-ից 11-րդ մասերին համապատասխան` «ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով` հետևյալ դեպքերում.
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում: Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան կամ դասարան:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 3-րդ մասի համաձայն սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները,
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները,
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին,
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ով սահմանված է նաև սովորողների