Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինստիտուտով սահմանելու համար պետք է հաստատվեն, թե ինչ է պատասխանատվությունը և որոնք են դրանց կիրառման հիմքերը:

Անհրաժեշտ է նշել, որ կրթության մասին ՀՀ օրենսդրությունը ոչ միշտ է համապատասխանում միջազգային իրավական նորմերին: Սրա օրինակ կարող է հանդիսանալ «Կրթության մասին» օրենքում ամրագրված կարգապահության խախտման համար կրթական հաստատության աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու նորմը: Կարգապահական խախտում է դաստիարակման նպատակով արգելված մեթոդների կիրառումը, կրթական հաստատության սահմանված կարգի պարբերաբար խախտումները, օրինակ՝ աշխատանքի ոչ սթափ, ալկոհոլային, թմրանյութերի ազդեցության տակ ներկայանալը: Հոդվածը վերաբերում է բոլոր մանկավարժներին, ինչպես նաև ամբողջ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին:

Ըստ ՀՀ Սահմանադրության, պատասխանատվությունը կարող է սահմանվել միայն օրենքով, հետևաբար պատասխանատվության սահմանման միակ աղբյուրն օրենքն է և ոչ թե կարգապահական խախտումների համար նորմատիվ իրավական այլ ակտով կամ լոկալ ակտերով նոր իրավախախտակազմ և դրա համար նոր իրավաբանական պատասխանատվություն սահմանելը:

Սակայն ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության /ՅՈՒՆԵՍԿՕ-ի/ 1997 թվականի նոյեմբերի 11-ին Փարիզում ընդունված «Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կադրերի կարգավիճակի մասին» Երաշխավորությունը բուհերի դասախոսներին կարգապահական խախտումների համար աշխատանքից հեռացնելու այլ հիմքեր է ընդունել: Համաձայն այդ Երաշխավորության հոդված 50-ի, նմանատիպ պատժամիջոց կարող է կիրառվել.

ա) պաշտոնական պարտավորությունների պարբերաբար չկատարման դեպքում,

բ) բացահայտ մասնագիտական անպիտանելիության դեպքում,

գ) գիտական հետազոտության արդյունքների կեղծման դեպքում,

դ) լուրջ ֆինանսական խախտումների դեպքում,

ե) ուսանողների, գործընկերների կամ ակադեմիական հանրության ներկայացուցիչների նկատմամբ սեռական կամ այլ կարգի ոտնձգության կամ ոչ իրավաչափ պահվածքի դեպքում,

զ) աշխատակիցների և ուսանողների հասցեին լուրջ սպառնալիքների արտահայտման դեպքում,

է) ուսումնական գործընթացում հակաիրավական շահի ակնկալումը, ինչպիսիք կարող են հանդիսանալ դրամական պարգև ստանալու համար վկայականը, դիպլոմը, գիտական աստիճանը կեղծելը, սեքսուալ կամ այլ ծառայություններ ստանալը, աշխատատեղը պահպանելու համար ենթականերից կամ գործընկերներից նյութական շահ ստանալը /կաշառք/: Այսպիսով, կրթական ոլորտում հենց օրենսդրության ամբողջական չկարգավորված լինելն է պատճառը, որ էապես դժվարացնում է իրավակիրառ գործունեության ծավալումը կրթության ոլորտում:

Արտասահմանյան երկրների՝ կրթության հետ կապված հարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորման նշանակալի փորձը հաշվի առնելով՝ կարելի է բերել Բավարիայի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի (ուժի մեջ է մտել 1993թ. դեկտեմբերի մեկին) և Նիդեռլանդների «Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների մասին» օրենքի համապատասխան հրահանգները: «Բավարիայի բարձրագույն կրթության մասին» օրենքը ներառում է գործողությունների բավականին լայն թվարկում՝ հաշվի առնելով ուսանողների կարգապահական արարքները, մասնավորապես.

1. բուհի գործունեության, բուհի մարմինների կամ բուհում պարապմունքների անցկացմանը խոչընդոտելը,

2. բուհի աշխատողի գործունեությանը կամ նրա իրավունքների իրականացմանը խոչընդոտելը կամ խոչընդոտման փորձը,

3. հակաօրինական ներխուժումը բուհի շենք,

4. բուհի շենքի, շինության կամ ունեցվածքի ոչնչացումը կամ վնասումը,

5. նշված գործողությունների իրականացման համար հասարակական կոչ անելը կամ մասնակցությունը