Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 3-րդ մասը սահմանում է, որ սովորողը պարտավոր է՝

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները,

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները,

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին,

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ։

Իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ի 5-րդ մասը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները։ Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով։

Այսպիսով, եթե «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հասցեականացված՝ սահմանված է, թե կրթական ծրագրերը դյուրացնելուն ինչ կհետևի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը ոչ միայն այդ մասին չունի սահմանված որևէ նորմ, այլև դրանց սահմանելու իրավունքը թողել է կրթական հաստատության ներքին կանոնակարգով սահմանելու հույսին, ինչի հետևանքներն արդեն քննարկվել են վերևում։ Քանի դեռ յուրաքանչյուր բուհ չի հետազոտում և պարբերաբար չի պարզում իր բուհի ուսանողի չսովորելու պատճառները և կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այդ պատճառների վերացման համար, այս հարցում որևէ դրական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ։ Անգամ բացակայությունների կամ անբավարար ստանալու համար դրամական տուգանքներ մտցնելը քիչ հավանական կդարձնի գոհացուցիչ արդյունքներ ստանալ։

Ցավալիորեն, կրթական հաստատություններում առ այսօր, գործնականում, չի ստեղծված զանգվածային անմիջական կապ՝ բուհերի և գործատուների միջև։ Վերջիններս կարող են իրենց մասնակցությունը բերել բուհերի ուսումնական որոշ ծրագրերի կազմմանը կամ դասավանդվող որոշ առարկաների /գիտելիքների/ ուղղորդվածության վերաբերյալ կարծիքներ փոխանակելուն։ Չսովորելու կամ վատ սովորելու մասին երբեմն-երբեմն ԶԼՄ-ներով այդ մասին հրապարակվող նյութերը բավական չեն դրությունը շտկելու համար։ Անհրաժեշտ է խիստ մտածված քարոզչություն տանել, ծույլերի հանդեպ կազմակերպելով քարոզարշավներ, ի ցույց դնելով նրանց։ Անբավարար կամ արտագրությամբ բարձր գնահատականներ ստացողները, դասախոսություններին չմասնակցող և բարձր գնահատականներ ստացողներն անվանական ի ցույց չեն դրվում, որոնցով խաթարվում է ուսումնական հաստատությունների ուսանողների հավասար մրցակցային դաշտի ապահովման սկզբունքը։

Այս բոլորը նաև իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։ Մյուս կողմից գործադիր մարմինները չեն կարող ընդունել պետական հարկադրանքի այլ չափորոշիչներ այն սուբյեկտի նկատմամբ, ով չի ցանկանում իրացնել իր իրավունքը, այդ պատճառով ուսումնական հաստատությունը ևս ուսանողի կողմից կրթական պլանի չկատարումը չի կարող դիտարկել որպես կարգապահական պատասխանատվության տեսակ և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ։ Այն ուսանողը, ով չի ապահովում ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասընթացի համար սահմանված նվազագույն չափորոշիչը, դրանով իսկ ցույց է տալիս ուսման նկատմամբ իր հետաքրքրության կորուստը, և ուսումնական հաստատությունը այս պայմանը հաշվի