Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնելով իրավասու է ընդունել ուսանողի կամքին համապատասխան որոշում՝ իր վրայից հանում է նրան կրթելու պարտականությունը՝ հեռացնելով նրան սովորողների շարքից:

Հետևաբար, Հայաստանի՝ նաև ԱՊՀ մի շարք երկրների համար ևս անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ գտնել և ներդնել:

Այսպես, որպես բուհի ուսանող հրամանագրված անձի, որևէ բանկի և տվյալ բուհի միջև առաջարկվում է կնքել եռակողմ պայմանագիր, որով ծնողը բանկային պարտավորություն կվերցնի տվյալ բուհում իր երեխայի ուսումնառության համար չորս տարվա ընթացքում սահմանված ուսումնառության գումարը յուրաքանչյուր կիսամյակ վճարելու մասին: Այսինքն՝ եթե երեխան չսովորելով դուրս մնա ուսումնական հաստատությունից, ապա այդ գումարների մուծման պարտավորությունը բանկի միջոցով կմնա ուսանողի և նրա ընտանիքի վրա: Նման առաջարկի քննարկումը, թեր և դեմ կողմերը բացահայտելուց հետո, կարելի է այն կյանքի կոչել: Մեր կարծիքով, սրանով սովորողների ֆինանսական պատասխանատվության խնդիր է դրվում և ձերբազատում դասախոսի՝ բուհի ֆինանսական հնարավորությունները չնվազեցնելու պատճառաբանությամբ երեխային դուրս չթողնելը:

Ինչ վերաբերում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի 2-րդ մասին, ապա այն սահմանում է, որ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում»: Այսինքն՝ այսպիսի երեխաների համար ֆինանսական կողմն ապահովվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ երեխաների ուսումնառության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնեն երեխաների հարցերով զբաղվող բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է կարգապահական պատասխանատվությանը, որպես իրավաբանական պատասխանատվության տեսակի, այն կարող է կիրառվել միայն կարգապահական զանցանք թույլ տված անձի հանդեպ:

Կրթական ոլորտում կարգապահական զանցանքը՝ սովորողների, մանկավարժական աշխատողների, ուսումնական հաստատության ղեկավարների կամ կրթական հաստատության այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների միտումնավոր չկատարումը կամ սխալ կատարումն է:

Կարգապահական զանցանքը (անգլերեն՝ disqplinary offence, midemeanour) հակաիրավական արարքն է, որի համար նախատեսված է կարգապահական կարգով պատասխանատվություն:

Կարգապահական պատասխանատվության գործառույթներն են՝

ա/ կարգավորիչ, որն ուղղված է ուսումնական գործընթացում սովորողի և մանկավարժի պարտականությունների կատարման, պահվածքի իրավաչափ և ոչ իրավաչափ գործունեության սահմանի կարգավորմանը,

բ/ կանխարգելիչ, նախազգուշացնող /պրևենտիվ/ գործառույթը ինչպես կարգապահական զանցանք թույլ տված անձին պատասխանատվության մասին զգուշացնելն է /մասնավոր նախազգուշացում/, այնպես էլ մյուսների մոտ որոշակի անօրինական գործողություններ թույլ տալու համար անկասելի պատժելիության տպավորություն ստեղծելը,

գ/ պատժիչ գործառույթը ենթադրում է զանցանք թույլ տված անձի նկատմամբ՝ նյութական, բարոյական պատասխանատվության կիրառում,

դ/ վերականգնողական և դաստիարակչական գործառույթը անձի՝ այնպիսի համոզմունքի ձևավորումն է, որով իրեն թույլ չի տա կատարելու այնպիսի արարք, որով տեղիք կտա իր հանդեպ կարգապահական պատասխանատվություն կիրառել:

Հարկավոր է «Կրթության մասին» ՀՀ օրենսգիրքը շարադրելիս Հատուկ մասում տալ կարգապահական զանցանքի լեգալ սահմանում, անգամ եթե այն կատարվել է միտումնավոր կամ անզգուշաբար: Չնայած իրավախախտման ձևերը և նրա սահմանումները հայտնի են բոլորին, բայց նրանց կոնկրետացումը մեկ ընդհանուր օրենքում խիստ անհրաժեշտ է՝ կրթական ոլորտում