Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները՝

ա) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող,

բ) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված թեկնածուներն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին,

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները՝

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),

բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների կողմից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմին,

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ՀՀ վարչապետը:

Խորհուրդն իր կազմից բացի, ուսանողության ներկայացուցիչներից ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել՝

ա) իր դիմումի համաձայն,

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում՝ պաշտոնից ազատվելու հետևանքով,

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում՝ ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են ՀՀ վարչապետի կողմից: Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

Փաստորեն, հիմնադիրը խորհրդի անդամներ ընտրելիս հիմնականում նախապատվությունը տալիս է կրթական գործընթացի ակտիվ մասնակից սուբյեկտներին:

Կրթական ոչ պետական հաստատություններում հիմնադիրը /հիմնադիրրները/ իրավասու է պահանջել և ստանալ կրթական հաստատության եկամուտների մասին հաշվետվություն, եկամուտներից մասնաբաժին, դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը, ցանկացած պահի որոշում ընդունել այն վերակազմակերպելու մասին: Միաժամանակ, հիմնադիրները պատասխանատվություն են կրում ստեղծվող կամ ձևավորվող հաստատությունների վերաբերյալ, այդ թվում պարտավոր են ամրացնել ունեցվածքի, գույքի, հողի, կենցաղային օբյեկտների, սոցիալ-մշակության նշանակության օբյեկտների օգտագործման իրավունքը, ինչպես նաև այդ ունեցվածքի