Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համապատասխան լիազորված մարմնի:

Համայնքային ուսումնական հաստատության հիմնադիրը համայնքն է՝ ի դեմս համայնքի ինքնակառավարման մարմինների:

Ոչ պետական ուսումնական հաստատության հիմնադիր կարող են լինել ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք:

Ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող է հիմնադրել միայն ՀՀ կառավարությունը:

Պետական ուսումնական հաստատությունների հիմնադիրներ են հանդիսանում հանրապետական մարմինները:

Տեղականի /տարածքայինի/ համար կրթական հաստատությունների հիմնադիրներ են տեղական ինքնակառավարման մարմինները:

Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են հիմնադրվել անձանց լայն շրջանակով:

Դրանք կարող են լինել ՀՀ քաղաքացիները, արտասահմանցիները, կազմակերպաիրավական բոլոր ձևերի հայրենական և օտարերկրյա կազմակերպությունները, հայրենական և արտասահմանյան հասարակական և մասնավոր ֆոնդերը, հասարակական և կրոնական կազմակերպությունները, որոնք գրանցված են ՀՀ տարածքում:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս նաև ունենալ բազմահիմնադիրներ: Օրենսդիրը հիմնադիրների կազմում որևէ սահմանափակում չի նախատեսում: Այդ պատճառով, որպես կրթական կազմակերպությունների հիմնադիր կարող են հանդես գալ միաժամանակ և՛ պետական, և՛ տարածքային /տեղական ինքնակառավարման մարմինները/, կամ պետական մարմիններն ու հայրենական կամ արտասահմանյան կազմակերպությունները, կամ էլ պետական մարմինները, կամ ՀՀ քաղաքացիները: Հնարավոր են նաև հիմնադիրների այլ համակցություններ:

Հիմնադիրների կազմի մասին ընդհանուր նորմից զատվել է մեկ բացառություն: Կրթական հաստատությունների հիմնադիրները, որոնք իրականացնում են զինվորական մասնագիտական ծրագրեր, կարող է լինել միայն ՀՀ կառավարությունը: «Կրթության մասին» ՀՀ օրենքն իրավախախտումներ թույլ տված կամ հանցագործության հակում ունեցող անչափահասների փակ ուսումնադաստիարակչական հաստատություններ հիմնելու բացառիկ իրավունքը պետք է պատկաներ ՀՀ կառավարությանը: Մեր կարծիքով, նման սահմանափակում չդնելը օրենսդրի վրիպում է:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան, ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, գործադիր մարմինը:

Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ կառավարությունը հանդես գալով որպես հիմնադիր, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի N 1813-Ն որոշման Հավելվածով հաստատել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության» կանոնադրությունը: Հետևաբար, պետական բոլոր համալսարանների կանոնադրությունները հաստատում է ՀՀ կառավարությունը: Բացի այդ, համալսարանները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություններ են: Վերը նշված ՀՀ կառավարության որոշման հավելվածով հաստատված կանոնադրության 16-րդ կետի համաձայն, Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 28-ն է: Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական