Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վերանայման կոնկրետ գործընթացում, Շկատուլլան հրաժարվեց նախկինում ունեցած դիրքորոշումից՝ հաստատելով, որ այդ խնդիրները կարգավորվում են սահմանադրական և վարչական իրավունքի նորմերով: /108, էջ՝ 154/: Այսինքն՝ նա, առանց բացառության, կրթական ոլորտի և նրա բաղադրամասերի բոլոր հարցերը դուրս թողեց կրթության ոլորտից: Բացի այդ, նա կրթական հաստատությունների մակարդակում ընդլայնեց կառավարչական բնույթ կրող հարաբերությունների բովանդակությունը՝ դրա մեջ մտցնելով ինչպես ուսումնական հաստատության ղեկավար մարմինների ընտրության, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման հարաբերությունները, այնպես էլ բուն ուսումնական հաստատության և այլոց հետ հարաբերությունների մեջ մտնելու գործընթացում ծագող հարաբերությունները:

Այսպիսով, հարց է առաջանում՝ կառավարչական հարաբերություններն արդյո՞ք մտնում են կրթական իրավունքի առարկայի մեջ, և եթե այո, ապա ի՞նչ մասով: Այս դեպքում ճշմարտությունն այն է, որ գիտական կանխադրույթներից մեկը հաստատում է, որ, իրոք, այն գտնվում է մեջտեղում, վարչական հարաբերությունների մի մասը կրթության ոլորտում կարգավորվում են վարչական, անգամ սահմանադրական իրավունքի նորմերով, իսկ մյուս մասը՝ կրթական օրենդրությամբ:

Կրթական և վարչական իրավունքի ճյուղերի փոխադարձ կապը միմյանց հետ արտահայտվում է ճիշտ այնպես, ինչպես կրթական իրավունքի հարաբերակցությունը քաղաքացիական իրավունքի հետ: Վարչական իրավական նորմերի շարքը, որը կրթության ոլորտում ունի անմիջական ազդեցություն, կրթության իրավունքի համակարգում առանձնացվում են համալիր ինստիտուտների շարքով: Բացի այդ, պետք է նաև ընդունել, որ կրթական օրենսդրության մեջ կան «իրեն օտար», վարչական օրենսդրության իրավական ակտեր:

Վարչական իրավական նորմերը ուղղակի ազդեցություն ունեն կրթության ոլորտի վրա, որոնցով էլ.

1) որպես գործադիր իշխանության բարձրագույն օղակ, ամրապնդվում է ՀՀ կառավարության իրավական կարգավիճակը, որն իրականացնում է բոլոր ոլորտների, այդ թվում՝ կրթության կառավարումը /ղեկավարումը/,

2) հաստատվում է կրթության կառավարման մարմինների կազմակերպությունների և գործունեության կարգը և այդ մարմիններում պաշտոնատար անձանց և ծառայողների պետական ծառայության անցումը,

3) կանոնակարգում և կարգավորում է հսկողական և վերահսկողական հատուկ մարմինների (ծառայություններ և տեսչություններ) գործառույթները դրանց հսկողության և վերահսկողության իրականացման կարգերը, որպեսզի պահպանվեն կրթական հաստատությունների համար սահմանված շինարարական նորմերը, սանիտարահիգիենիկ պահանջները, տեխնիկական անվտանգության կանոնները (հրշեջ-անվտանգություն կանոնները) և այլն: Դրանք իրականացվում են ՀՀ դատախազության, գործադիր մարմիններում ստեղծված առանձին տեսչությունների և գերատեսչությունների միջոցով:

Բացի այդ, կրթության ոլորտում ուղղակիորեն գործում են «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի նորմերը, որով սահմանվում է կրթական գործընթացում կրթական հարաբերությունների սուբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև դատական կարգով կրթության կառավարման մարմինների պաշտոնատար անձանց և տեղական մարմինների կայացրած որոշումները բողոքարկելու կարգը:

Կրթական ոլորտին վերաբերող բոլոր սուբյեկտները պարտավոր են պահպանել ՀՀ Սահմանադրությունը, իրականացնել ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և ՀՀ կառավարության որոշումներով ու կարգադրություններով սահմանված նորմերը:

Կրթության կառավարման պետական մարմինների աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ, որոնց կարգավիճակը և գործունեությունը սահմանված է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Այսպիսով, կրթության ոլորտի բավականին մեծ թվով հարաբերություններ կարգավորվում են միայն վարչական իրավունքի հատուկ և կայուն նորմերով և անհրաժեշտություն չկա դրանք