Ամենից հաճախ այս ճյուղի առարկան է ճանաչվում պետական գործադիր իշխանության մարմինների աշխատանքի կազմակերպման գործընթացում ծագող հարաբերությունները: Իսկ բուն վարչական իրավունքը իրենից ներկայացնում է իրավական նորմերի համակարգ, որը կարգավորում է կառավարչական բնույթ ունեցող հասարակության հարաբերությունները՝ որոնք ծագում են պետական գործադիր իշխանության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գործընթացում, ինչպես նաև այլ պետական այլ համակարգերի ներկազմակերպական և վարչա-իրավական գործունեության (դատարան, դատախազություն այլն) ընթացքում (Յու. Ա. Ստարիլով 105, Հ. 1. էջ՝ 292-295):
Նման կերպով վարչական իրավունքի գործունեության ոլորտն առավելապես սահմանափակվում է միայն պետական և տեղական կառավարման ոլորտով, իսկ վերջինիս հիմնական ներճյուղեր հանդես են գալիս գործադիր իշխանության մարմինները, պետական ծառայությունը, վարչաիրավական ռեժիմները, վարչական գործընթացը և այլն: (Յ. Ա. Տիխոմիրով, 106, էջ՝ 86-92):
«Կրթության մասին» ՀՀ օրենքում կրթության համակարգի կառավարման հարցերն առանձնացված են ինքնուրույն և բավականին լայնածավալ գլխով, /գլուխ 4/: Նույն օրենքի հոդված 36-ը սահմանում է կրթության բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունները՝
«ՀՀ կառավարությունը՝
1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը,
2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.
3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը,
4) հաստատում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության պետական պատվերը,
5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները,
6) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը,
7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ»:
Այս գլխում ընդգրկվում են 7 իրավական սահմանակարգեր (ինստիտուտներ), դրանք են.
1. Կրթության բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունները /հոդված36/:
2. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները /հոդված 37/:
3. Կրթության պետական տեսչությունը /հոդված 37.1/:
4. Հանրակրթության բնագավառում մարզպետի իրավասությունները /հոդված 38/:
5. Հանրակրթության բնագավառում համայնքի ղեկավարի իրավասությունները /հոդված 39/:
6. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը /հոդված 40/:
7. Կրթական գործունեության լիցենզավորումը /հոդված 41/:
8. Պետական հավատարմագրումը /հոդված 42/:
9. Պետական վերահսկողությունն ուսուցման որակի նկատմամբ /հոդված 43/:
10. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը /հոդված 44/
Վ. Ի. Շկատուլլան այն հեղինակներից է, ով հանգամանորեն ուսումնասիրել է կրթական ոլորտին հարող կառավարչական հարաբերությունները՝ գալով այն եզրակացության, որ կրթական և վարչական իրավունքի ինստիտուտները փոքր-ինչ հակասում են իրար:
Անգամ, սկզբում, նա կառավարչական հարաբերությունները մտցրել էր կրթական իրավունքի առարկայի մեջ՝ բաժանելով դրանք 4 տեսակի.
1. ուսումնական հաստատությունների ղեկավարների ընտրությունների,
2. իշխանության և կառավարման մարմինների իրավասությունների բաժանման,
3. կառավարման տարբեր մակարդակների մարմինների միջև կրթության կառավարման իրավասությունների բաժանման,
4. տեղական մարմնի և սովորողի ընտանիքի միջև հարաբերությունների ինստիտուտները /Վ. Ի. Շակուլլա, 107, էջ՝ 33/:
Սակայն, հետագայում, կրթության ոլորտի կառավարման իրավական հարցերի կարգավորման