Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համալիր իրացումը: Աշխատանքային փոխհարաբնրությունների օրգանական ասբողջությունն անհրաժեշտորեն թելադրում է նաև տվյալ հարաբերություններն արտացոլող աշխատանքային իրավունքի ինստիտուտների և նորմերի միջև օրգանական կապի հաստատում:

Ճյուղի առարկան, հարաբերականորեն ինքնուրույն և միաժամանակ բարդ ամբողջություն լինելով, «պայմանավորում է նաև նորմատիվ կարգադրությունների համապատասխան միասնականություն, որը կարգավորում է հարաբերությունների տվյալ ոլորտը, ապահովում օրենսդրական այլ ճյուղերից նրա հարաբերական առանձնացվածությունը: Ճյուղի նորմերը փոխադարձ լրացնում և սպասարկում են մեկը մյուսին, իրենց նշանակության, նպատակաուղղվածության միասնականությամբ և բովանդակության ամբողջականությամբ նրանք կլայեկվում են» (Ի. Ս. Սամոշչենկո, 110, էջ՝ 22):

Կրթության կառավարման պետական ինստիտուտները, վարչական իրավունքի Հատուկ մասի համեմատ լինելով արտաքին, պարզվում է, որ սերտ կապակցված են կրթական իրավունքի բաղադրիչների հետ:

Նախ և առաջ, կապն արտահայտվում է նրանում, որ այս ինստիտուտները կրթական հարաբերությունների բոլոր մասնակիցների սուբյեկտիվ իրավունքները և իրավաբանական պարտականությունները սահմանող նորմերի իրացման համար ամրագրում են գործուն մեխանիզմներ: Կրթական հարաբերությունների իրացման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու գործում կրթության կառավարման մարմինների հսկայական և ակտիվ դերակատարումը պայմանավորված է օրենսդիրի կողմից այդ մարմինների և դրանցում աշխատողների իրավաբանական պարտականություններն ու իրավասությունները հստակ սահմանած լինելով:

Առաջին հերթին, կրթության պետական կառավարման նորմերի իրավաստնղծման և կիրառման իրավասությունը պատկանում է կրթության կառավարման մարմիններին

Երկրորդ, կրթական համակարգի պետական կառավարմանը վերաբերող իրավական նորմերը սահմանում և պարտավորեցնում են այդ մարմինների կողմից իրավակիրառ ակտերի ընդունում, որը նպատակ ունի կրթական հարաբերությունների մասնակիցներին օժտել հստակ իրավունքներով, այդ թվում, անհատական ակտեր ընդունելու, ուսումնական հաստատություններ հիմնելու, կրթական գործունեությամբ զբաղվելու, ատեստավորում անցկացնելու, լիցենզիաներ տալու կամ զրկելու, պրոֆեսորադասախոսական կազմին տարբեր գիտական աստիճաններ կամ կոչումներ շնորհելու և այլ իրավասություններով:

Երրորդ, օրենսդրությունը պետական մարմինների վրա դնում է հսկողական վերահսկողական գործառույթների իրականացման պարտավորություն՝ նպատակ ունենալով հայտնաբերել և վերացնել կրթական հարաբերությունների մասնակիցների ոտնահարված իրավունքները, կրթական ոլորտում ստեղծել կայունություն և կարգուկանոն, ՀՀ-ում ապահովել իրական կրթական միասնական իրավական տարածք:

Կրթության կառավարման պետական ինստիտուտների և մնացած կրթական իրավունքների նորմերի միջև առկա անքակտելի կապը վկայում է նրանց բովանդակային և թեմատիկորեն իրար մոտ լինելու և առարկայական միասնության մասին: Կրթական համակարգի հարաբերությունների հիմքում ձևավորված կրթական իրավունքի առարկան պետք է կողմնորոշված լինի կրթական հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, իր մեջ ընդգրկի սեփական կրթական հարաբերությունները, որոնցով կապահովվի պետական կրթական համակարգի կառավարման ոլորտում այդ հարաբերությունների իրացումը:

Բայց և այնպես, պետք է նկատի ունենալ, որ պետության կողմից կառավարվող կրթական համակարգի ինստիտուտներն ունեն ուշագրավ մեկ առանձնահատկություն, ընդգրկվելով կրթական իրավունքի առարկայի մեջ՝ նրանք պահպանում են վարչական իրավունքի սկզբունքների և ընդհանուր նորմերի հանդեպ հավատարմությունը:

Կրթության կառավարման մարմինները փոխհամագործակցում են պետական այլ մարմինների հետ՝ ղեկավարվելով վարչական իրավունքի նորմերով և սկզբունքներով: Հետևաբար, կրթական համակարգի կառավարումն իրականացվում է վարչական իրավունքի սկզբունքների հիման վրա: