Կրթության ոլորտում ձևավորված կառավարչական հարաբերությունների նորմատիվ իրավական կարգավորումը հիմնվում է վարչական իրավունքի այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են պետական մարմինների և պետական ծառայողների վերահսկելի և հաշվետու լինելը, պետական կառավարման հանդեպ միասնական պահանջ դնելը՝ արհեստավարժությունը /պրոֆեսիոնալիզմ/, իրենց գործառույթներն ու պարտավորություններն իրականացնելու իրավասու լինելը, աշխատանքային գործունեության թափանցիկությունը, ընդունվող վարչական ակտերի հանդեպ պատասխանատվությունը և այլն։ Կրթության կառավարման պետական մարմինների գործունեությունն իրականանում է նույն ձևերով և նույն մեթոդներով, որոնք կիրառում են իշխանության մյուս գործադիր մարմինները։
«Կրթության մասին» ՀՀ օրենքը կրթության կառավարման մարմինների վրա է դրել ինչպես իրավաստեղծ, իրավակիրառ, այնպես էլ իրավապաշտպան գործունեություն, պարտավորեցրել է ընդունել նպատակային ծրագրեր, կրթական հաստատությունների համար՝ ֆինանսական նորմատիվներ տալու, կրթական հաստատությունների ցանցի զարգացման կանխատեսումներ։
Հետևաբար, կրթական համակարգի պետական կառավարման ոլորտը և հարաբերությունները կարգավորող նորմերն ունեն երկու հիմնավորում՝ ընդհանուր և հասցեական։
Ընդհանուր հիմունքներով հանդես է գալիս վարչական իրավունքն ընդհանրապես, իսկ հասցեականով՝ այն բոլոր առանձնահատուկ նորմերը, որոնցով կարգավորվում են կրթական ոլորտում կառավարման հարաբերությունները։ Բազմաճյուղային բնույթը վկայում է պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորող նորմերի համակարգային բնույթի մասին։ Ըստ ընդհանուր հիմնավորման, այդ նորմերը կարող են դիտարկվել որպես վարչական իրավունքի բաղադրամաս, իսկ ըստ հասցեականի հիմնավորման՝ կրթական ինստիտուտների և նորմերի հետ սերտ փոխկապակցություն ունեցող կրթական իրավունքի բաղադրամաս, որի գործունեությունը միևնույն ժամանակ սահմանափակվում է տվյալ ճյուղի առարկայով։
Կրթական իրավունքի, վարչական իրավունքի մաս կազմելու հայեցակետին հակառակ՝ պարզվում է, որ իրավունքի համակարգի այս ճյուղերի իրական փոխհարաբերություններն ուղղակի ճիշտ հակառակ ուղղվածություն ունեն՝ կրթական իրավունքի հիմքում են ընկած վարչական իրավունքի ընդհանուր նորմերը, որոնք կարգավորում են կրթական ոլորտի կառավարչական հարաբերությունները։ Կրթական համակարգի պետական կառավարման հարցերով հասցեական նորմերը և ինստիտուտներն իրենց առարկայի մեջ ունեն վարչական իրավունքի առարկան կազմող հարաբերություններ։ Միևնույն ժամանակ, դրանք օրգանապես այնքան կապված են կրթական իրավունքի իրավական կարգավորման առարկայի հետ և այնքան են ենթարկվում նրա առանձնահատկություններին, որ կարող են կիրառվել միայն կրթական ոլորտում։ Այնուամենայնիվ, կրթության հարցերը կառավարող իրավունքի նորմերն ու ինստիտուտները տիրապետում են համալիր ինստիտուտների բոլոր հատկանիշներին և իրենց էությամբ համարվում են հենց այդպիսին։
Համալիր են համարվում նաև այն ինստիտուտները, որոնք կրթության ոլորտում ամրագրում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները։ Կրթական իրավունքի նորմերի և ինստիտուտների հետ ունեցած նրանց օրգանական և սերտ կապն անկասկած է ու ակնհայտ։ Վիճելի է մնում միայն այն հարցը, թե այս նորմերի ընդհանուր հիմքը որն է լինելու և իրավունքի որ բնագավառում են ընդգրկվելու դրանք՝ վարչակա՞ն, թե՞ ինքնակառավարման իրավունքում /իհարկե, առ այսօր, դեռևս, շարունակում են բանավեճի առարկա մնալ տեղական ինքնակառավարումը որպես իրավունքի առանձին ճյուղ ճանաչելու հիմնահարցերը, այսինքն՝ լուծված չէ ինքնակառավարման իրավունքի ուրույն տեղը հայկական իրավունքի համակարգում։
Ոմանց կարծիքով, ինքնակառավարման իրավունքը պետք է դիտարկել վարչական իրավունքի շարքում, այն դեպքում, երբ մի մասն էլ հակված է ինքնակառավարման իրավունքը դիտարկել որպես ՀՀ իրավունքի նոր և առանձին ճյուղ, չնայած որ տեղական մարմինների կրթության ոլորտի ինքնակառավարման իրավասությունն ամրագրող այս բանավեճը համալիր ինստիտուտի բնույթի ձևավորման համար չունի էական նշանակություն։ Տվյալ ինստիտուտն իր հիմքում ունի