Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրթության իրավունքի համակարգի կազմի մեջ չմտնող նորմեր, և այս փաստը բավական է, որ այն ընդունվի համալիր:

Առավել բարդ է կրթական հաստատությունների ներքին կառավարման իրավասությունները կարգավորող և կրթական իրավունքի և ինստիտուտների փոխհարաբերության հարցը:

Իրավաբանական գրականության մեջ գոյություն ունի կազմակերպություններում /հաստատություններում, ձեռնարկություններում/ կառավարման իրավական բնույթի մասին երկու տեսանկյուն:

Որոշ հեղինակների կարծիքով «պետական կազմակերպությունների կառավարման համար ուղղակիորեն կիրառվում են վարչական իրավունքի նորմերը, իսկ սեփականության այլ ձևերի կազմակերպություններում՝ քաղաքացիական իրավունքի նորմերը»: /Յու. Ա. Տիխոմիրով, 111, էջ՝ 284/:

Մյուս տեսանկյան ներկայացուցիչները գտնում են, որ ցանկացած՝ այդ թվում պետական կազմակերպության, հաստատության գործադիր մարմիններն իրականացնում են հանրային կառավարման գործառույթ և չունեն պետա-իշխանական լիազորություններ: Այս մարմիններն ընդամենն ապահովում են տվյալ կազմակերպության նորմալ գործունեությունը և դրանց ղեկավարները չեն մտնում պետական ծառայողների կազմի մեջ: Հետևաբար և՝ կազմակերպության, հաստատության, ընկերության ներսի կառավարման հարաբերությունները չեն կարող ընդգրկվել վարչական իրավունքի առարկայի մեջ: /Յու. Ա. Ստաբիլով, 71, հատոր 1, էջ՝ 296/:

Շարադրված դիրքորոշումներն ըստ էության ծավալային չքննարկելով, նշենք, որ ակադեմիական ազատությունների տիրապետող ուսումնական հաստատությունների մանկավարժներն ու այլ աշխատակիցները, ինչպես նաև անկախ սեփականության ձևից ցանկացած տիպի ուսումնական հաստատությունների կառավարումն ամբողջությամբ, հիմնականում դուրս են վարչական իրավունքի առարկայի սահմաններից: Պետական և ինքնակառավարման ուսումնական հաստատությունների կառավարումը չունի վարչական իրավունքի նորմերի վրա հիմնված այն խիստ ուղղաձիգությունը, յուրահատկությունն ու անհրաժեշտ պայմանը, որը ցանկացած կառավարման հիմքն է ու հիմնված է վարչական իրավունքի վրա:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի 3-րդ մասի համաձայն ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:

Ուսումնական հաստատությունում միանձնյա ղեկավարման սկզբունքն իրականացնում է նրա ղեկավարը /տնօրեն, ռեկտոր, կառավարիչ և այլք/, ում ընտրել է տվյալ հաստատության կոլեկտիվը կամ նշանակել հիմնադիրը: Ուսումնական հաստատության ինքնակառավարման մարմինը, որի հետ տնօրենը պետք է բաժանի իր կառավարչական լիազորությունները, կարող են լինել հաստատության խորհուրդը, հոգաբարձուների խորհուրդը, ընդհանուր ժողովը, մանկավարժական խորհուրդը և այլ մարմիններ: Կրթական հաստատության ինքնակառավարման մարմնի և նրա տնօրենի միջև լիազորությունների սահմանազատումն ամրագրվում է հաստատության կանոնադրությունում:

Ուսումնական հաստատության ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ համապատասխանեցնելով դրանք ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների, այլ նորմատիվ-իրավական ակտերի և հաստատության կանոնադրության հետ: Նրա կարևորագույն խնդիրների մեջ են մտնում ուսումնական հաստատության գործունեության անխափան կազմակերպումը և նրա առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը, այդ թվում նաև՝ շրջանավարտների որակյալ կրթություն ստանալու նախապատրաստման ապահովումը, ֆինանսական, պայմանագրային, կարգապահական և մանկավարժական և մյուս աշխատակիցների հանդեպ աշխատանքային իրավունքի նորմերի պահպանումը:

Ուսումնական հաստատության ինքնակառավարման ղեկավար մարմինն ունի սկզբունքային կարևորագույն այն հարցերի լուծման իրավունքը, որոնք շոշափում են աշխատանքային կոլեկտիվի մեծամասնության շահերը կամ սովորողների հետաքրքրության առարկա են: Այդ իրավունքների կազմի մեջ են մտնում կրթական ծրագրերի և ուսումնական պլանների, տարեկան կրթական