Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեկնածուի առկայության դեպքերի»:

Երկու դեպքում էլ՝ թե՛ անօրենի և թե՛ մանկավարժի համար օրենսդիրը նպատակահարմար է համարել ամրագրել բժշկական հակացուցում ունեցող կամ հանցանքի դիտավորությամբ պայմանավորված անձանց մուտքն արգելափակել կրթական հաստատություն՝ ելնելով երեխաների առողջության և դաստիարակության շահերից:

Կրթության մասին ՀՀ օրենքների մեծ մասում առկա են կրթական ոլորտում աշխատանքային պայմանագրի կնքման հատուկ կարգավորման հարցերի համալիր ինստիտուտներ: Դրանց թվի մեջ առաջինը մտնում են գիտամանկավարժական աշխատողների և ուսումնական հաստատությունների ղեկավարների /հիմնադիրի/ միջև աշխատանքային պայմանագրի բովանդակության և կնքման կարգը:

«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 15-ի 4-րդ, 6-9-րդ մասերին համապատասխան՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է գիտական խորհրդի որոշումը:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:

Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի), ամբիոնի վարիչի պաշտոնները ընտրովի են, որոնց ընտրության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչև խորհրդի ձևավորումը, բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Նույն օրենքի հոդված 19-ի 2-4-րդ մասերին համապատասխան՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:

Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան:

Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց