- Գիտության մեթոդը ռեալ իրականության ուսումնասիրման միջոց է, ընդհանուր ելակետային սկզբունք, որի վրա հիմնվում է տվյալ գիտությունը:
Մեթոդները ստեղծվում են անհատի կամ անհատների խմբի, գիտական կամ պրակտիկ դպրոցների կողմից: Իր գործողությունների և արդյունքների շրջանակների սահմանափակվածության պատճառով, մեթոդներն ունեն բարոյական մաշվածության միտում, և բնական զարգացման հետևանքով կազմավորում են նոր մեթոդներ՝ հասարակության գիտական և տեխնիկական մտքի զարգացմանը ու ժամանակին համընթաց: Ընդունված է, որ միասեռ մեթոդների համախումբն անվանել մոտեցում:
Եթե կրթական իրավունքի գիտության առարկան ցռւյց է տալիս, թե ինչ է ուսումնասիրում տվյալ գիտությունը, ապա նրա մեթոդը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է ուսումնասիրվում կրթության իրավունք գիտությունը:
«Կրթության իրավունք» գիտության ընդհանուր բնութագրում կարևռր նշանակություն ունեն հետազոտության ժամանակ նրա կողմից օգտագործվող գիտական մերոդները:
Այդ մեթոդները բազմազան են՝
«Կրթության իրավունք» գիտության ընդհանուր մեթոդներն են՝
1. Պատմականությունը,
2. Օբյեկտիվությունը,
3. Կոնկրետությունը,
4. Բազմակարծությունը,
5. Վերլուծությունը,
6. Սինթեզը,
7. Ինդուկցիան,
8. Դեդուկցիան,
9. Հիպոթեզը:
«Կրթական իրավունք» գիտության հատուկ մեթոդներն են՝
10. Համակարգային մոտեցումը,
11. Իրավահամեմատականը,
12. Վիճակագրականը,
13. Սոցիոլոգիականը:
Գիտական հետազոտությունների նշված և այլ եղանակների ամբողջությունը կազմում է կրթության իրավունք գիտության մեթոդաբանությունը: Նշենք նաև, որ «մեթոդ» հասկացության մեջ ընդգրկվում են իմացության մեթոդոլոգիան և մեթոդիկան:
«Կրթության իրավունք» գիտության մեթոդաբանությունը, առանձին անձանց նրանց օրինական ներկայացուցիչների, մանկավարժների և իրավաբանական անձանց կրթության տարբեր աստիճաններում կրթական հարաբերությունների ծագման, զարգացման, փոփոխման և դադարման հիմնական ընդհանուր օրինաչափությունների ուսումնասիրման որոշակի տեսական սկզբունքների, տրամաբանական հնարքների և հատուկ միջոցների կիրառման ամբողջությունն է։
Մեթոդոլոգիան փիլիսոփայական կատեգորիաների համակարգ է, որը հնարավորություն է տալիս հետազոտելու կրթության ոլորտում գործնականում կիրառելու իմացության գործընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները:
Քննարկենք թվարկված մեթոդներն առանձին-առանձին:
1. Պատմականությունը, պատմական մոտեցումը պահանջում է կրթական իրավունքի բոլոր գործընթացներն ուսումնասիրել նրանց զարգացման պատմական փոխկապվածության մեջ դրանց պատմական զարգացման համատեքստում: Հետազոտելով կրթական իրավունք գիտությունը,