Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համապատասխան գիտական հանձնարարականների մշակումը,

գ/ պետության զարգացման արդի փուլում հայաստանյան կրթական օրենսդրության զարգացման պատմության խոր ուսումնասիրումը և եղած բացթողումների առկա դրական փորձի բացահայտումն ու ճշմարտացի գնահատումը,

դ/ կրթական օրենսդրության պահպանման և կանխարգեփչ գործառույթների կիրառման հետազոտումը և գնահատումը,

ե/ արտասահմանյան պետությունների կրթաիրավաստեղծ և կրթաիրավակիրառ գործունեության արդյունքների ոաումնասիրությունը և դրական փորձը՝ մեր պետության պայմաններին համապատասխանեցնելու և ներդնելու նպատակով:

Ծանոթանանք նաև «Կրթական իրավունք» գիտության գործառույթներին:

Ինչպես ցանկացած գիտություն, այնպես էլ կրթական իրավունքը կատարում է որոշակի գործառույթներ, որոնք բնութագրում են նրա տեսական և գործնական նշանակությունը՝ ընդհանրապես իրավագիտության, մասնավորապես հենց իր ճյուղի և որպես նպատակ՝ հասարակության կրթական բնագավառի առաջադիմական բարեփոխումների համար:

Դրանք են՝

1. ճանաչողական գործառույթը,

2. էվրիստիկական գործառույթը,

3. կանխատեսման /կանխագուշակման/ գործառույթը:

Ճանաչողական գործառույթը բացահայտում է կրթական ոլորտի տարատեսակ խաթարված գործընթացներն ու երևույթները, անհատի, հասարակության, կրթության զարգացման դրսևորմանը խոչընդոտող կամ նպաստող սուբյեկտիվ և օբյեկտիվ գործընթացները, թե ինչպիսի օրինաչափություններ են ընկած այդ գործընթացների հիմքում, որոշում նրանց էությունն ու բովանդակությունը, խաթարման աստիճանը, միաժամանակ արձանագրում դրված նպատակների առաջընթացը և իրավական կարգավորման միջոցներն ու ձևերը:

Էվրիստիկական գործառույթը. Կրթական իրավունքի տեսությանը չի սահմանափակվում կրթական իրավունքի իրականության օրինաչափությունների իմացությամբ ու բացատրությամբ: Թափանցելով ճանաչվող օրինաչափությունների խորքը, պարզելով կրթական երևույթների հետ ունեցած միտումներն ու փոխադարձ կապերը, այն բացահայտում է անհատի՝ իր տարիքին համապատասխան անհրաժեշտ գիտելիքների ուսուցման չափաքանակները, դաստիարակության հիմանխնդիրները, առանձնահատուկ կրթությունից օգտվող սոցիալական ռիսկերին պատկանող խմբերի, հասարակական կյանքի հետ շփման /շտկողական/, վերականգնողական և այլ հմտությունների սերմանման նոր օրինաչափությունները:

Կանխատեսման /կանխագուշակման/ գործառույթը. Կրթական իրավունք գիտությունը ոչ միայն բացահայտում է նոր կրթական օրինաչափությունների անսովոր, շեղված, ռիսկային, իրավական կամ ոչ իրավական լինելը, այլև սահմանում է իր կողմից ուսումնասիրվող երևույթի զարգացման կայուն միտումները: Այն ստեղծում է կրթական իրավունքի հետագա զարգացման գիտական ենթադրություններ՝ դրանց օրինաչափությունների համարժեք արտացոլման հիման վրա: Իր կողմից առաջ քաշված ենթադրությունների իսկությունը ստուգվում է գործնական կյանքում:


7.1.2. «Կրթական իրավունք» գիտության մեթոդը

Այժմ անդրադառնանք «Կրթական իրավունք» գիտության մեթոդին: «Մեթոդ» բառն ունի հունական ծագում, [μέθοδος, methodos], որը նշանանակում է ճանապարհ, օբյեկտի վրա ամբողջական ազդելու վիճակ, հասնելու՝ իր առջև դրված նպատակներին: Փաստորեն մեթոդն ինչ որ բանի տեսականորեն կամ գործնականում իրագործելու ուղղություն է, միջոց, քայլերի գործողությունների համակարգված ամբողջություն, որոնք անհրաժեշտ են նախաձեռնել, որպեսզի լուծվի որոշակի հիմնախնդիր կամ հասնելու որոշակի նպատակների: