Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձնացված խմբեր, որոնք բովանդակում են կրթական իրավունքի կողմից կարգավորվող տարբեր կրթական հարաբերությունների զարգացման օրինաչափությունների հիման վրա արված եզրահանգումներ: Այս կամ այն տեսական եզրահանգումներն ու դրույթները կարող են հիմք ծառայել այլ տեսական եզրահանգումների ու դրույթների համար:

Այսպիսով, տեսական դրույթների հարաբերականորեն ինքնուրույն համալիր խմբերի հանրագումարը, նրանց միջև եղած տրամաբանական կապը կազմում են «կրթական իրավունք» գիտության համակարգը:

Կրթական իրավունքի համակարգի տարրերից յուրաքանչյուրին համապատասխանում կրթական իրավունքի գիտության ինքնուրույն բաժին: Սակայն գիտության առջև ծառացած են ավելի բարդ խնդիրներ, քան կրթական իրավունքի բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի (առանձին վերցրած) ճանաչողությունն է: Գիտությունը պետք է հետազոտի նաև կրթական իրավունքին ներհատուկ ընդհանուր գծերը, նրա առարկայի յուրահատկությունն ու բնույթը, նրա նորմերի տարատեսակները, դրանց կիրառման եղանակները, դրանցից բխող հարաբերությունների առանձնահատկությունները, աղբյուրները, համակարգը:

Վերոհիշյալ բոլոր հիմնախնդիրներին վերաբերող տեսական եզրահանգումների, դրույթների ամբողջությունն էլ հենց կազմում է կրթական իրավունքի գիտության առաջին բաժինը՝ ներածությունը, որտեղ դիտարկվում են գիտության առարկան, հասկացությունները, սկզբունքները խնդիրները, համակարգը և աղբյուրները: Փաստորեն, այս բաժինը նվիրված է նույնանուն գիտության ընդհանուր բնութագրմանը: Այդ բաժինն առաջինն է նաև այն պատճառով, որ առանց նրանում ընդգրկված հիմնախնդիրների իմացության, հնարավոր չէ ճիշտ հասկանալ այն կապերը, որոնք գոյություն ունեն կրթության իրավունքի ինստիտուտների միջև:

«Կրթական իրավունք» գիտության առաջնահերթ խնդիրը՝ հիմնական աղբյուրի էության, սոցիալ-իրավական հատկանշների, գործառույթների ճանաչումն է, որը կազմում է կրթական իրավունքի գիտության երկրորդ բաժինը:

Գիտության համակարգի հաջորդ (երրորդ) բաժինը կազմում են կրթական իրավունքի հիմունքները: Տվյալ բաժինն ընդգրկում է բազմաթիվ տեսություններ, որոնք կապված են կրթական իրավունքի էության, կազմակերպման, տարբեր կրթական մակարդակներում սովորողների հետ տարվող աշխատանքի կրթական տարատեսակ տեխնոլոգիաների, կառավարման ձևի, կրթական կյանքին մասնակցող հասարակական կառույցների կարգավիճակի իրավական հետազոտման հետ: Գիտության այդ բաժնին են վերաբերում նաև կրթական հարաբերությունների սուբյեկտների, կրթական իրավունքի սկզբունքների, կրթական իրավունքի դերի որոշ բադադրամասերի մասին տեսական դրույթները:

«Կրթական իրավունք» գիտության հարաբերականորեն ինքնուրույն (չորրորդ) բաժինն են կազմում այն տեսական մշակումները, որոնք կապված են՝ անհատ, ուսումնական հաստատություն, ծնողներ /ընտանիք/, սոցիալական խումբ, համայնք, պետություն և հասարակություն փոխհարաբերությունների, կրթական կարգավիճակի, վերջինիս իրավունքների, ազատությունների ոտնահարման, կրթության բնագավառում սոցիալական ռիսկերի վերլուծության ու կանխարգելման հետ: Գիտության այս հարցերին վերաբերող տեսական եզրահանգումներ ընդգրկվում են «մարդու և քաղաքացու կրթական իրավական կարգավիճակի ամրապնդման հիմունքները» ընդհանուր հասկացության մեջ:

«Կրթական իրավունք» գիտության համակարգում կարելի է առանձնացնել ևս մեկ (հինգերորդ) բաժին, որը միավորում է այն հետազոտությունները, որոնք վերաբերում են հանրապետական /մարզային/ տեղական ինքնակառավարման մարմինների կրթական համակարգերի, նաև հաստատությունների, կառավարման՝ կազմակերպման և գործունեության իրավական կարգավորման հիմնախնդիրներին: Գիտությունն ուսումնասիրում է դրանց կառուցվածքի սկզբունքները, տարբեր կրթական հաստատություններում կրթական իրավունքի տարատեսակ ինստիտուտների իրավական նորմերի միասնական իրագործման կոնկրետ ձևերը, պետության շահագրգիռ մարմինների կողմից սոցիալական ռիսկի խմբերի, սոցիալական իրավիճակի պատճառով կրթական իրավունքի իրացման կարողությունները և հնարավորությունները, գործադիր