Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, ինչը քանի գնում խորանում է: Հետևաբար, հետազոտողն այս հարցերին պետք է մոտենա նման տեսանկյունով ու կարելի է հնչեցնել կարծիք, որ ոչ թե սովորողն է կրթաիրավագիտության օբյեկտը, այլ նրան մատուցվող կրթությունը, գիտելիքը, կարողությունները, հմտությունները, նրա մտավոր, ֆիզիկական, հոգևոր դաստիարակությունը:

Այդ օբյեկտները բավականին շատ են: Փորձենք դասակարգել դրանց՝ ըստ այն իրադարձությունների, որում նրանք հայտնվում են.


7.2.1.1. Բնակչությունը որպես «Կրթական իրավունք» գիտության օբյեկտ

Սովորաբար, բնակչություն սահմանման տակ հասկացվում է որևէ տարածքում ապրող մարդկանց հանրույթ: Այսպիսի հասկացությունը, որի երկու հայտանիշներն են քանակը (որ բնակչությունը հանրույթ է) և տարածքայնությունը (որ բնակչությունը կապված է որոշակի վայրի հետ), լրիվ բավարար են գիտությունների գերակշիռ մասի համար, որոնց ուսումնասիրությունների օբյեկտը բնակչությունն է: Սակայն կրթության համար նման հասկացությունը բավարար չէ: Այն արտացոլում է կրթական իրավունքի գիտության մեջ բնակչության կարևոր, սակայն միայն մակերեսային շերտը, որով սկսվում են հետազոտությունները և համարվում ելակետային հենակետեր: Կարևոր և անհրաժեշտ է իմանալ, թե որքան է բնակչության թվաքանակը այս կամ այն երկրի ներսում, տարածաշրջանի, բնակության վայրում և այլն, ինչ ուղղությամբ և ինչ արագությամբ է փոխվում այդ քանակությունը, որքան է տարբեր աստիճանի կրթություն ստացած տղամարդկանց և կանանց թիվը, բնակչության բաշխվածությունը՝ ըստ տարիքա-սեռային խմբերի և այլն: Այս գիտելիքները, ինչպես նաև դրանց ստացման ձևերը, կազմում են կրթական իրավունքի վիճակագրության մասը կամ բնակչության վիճակը:

Բնակչության մասին խոսելիս, անհրաժեշտ է սահմանել «բնակչության կազմ» հասկացությունը:

Բնակչության կազմը՝ բնակչություն կազմող մարդկանց բաշխվածաթյունն է, ըստ այս կամ այն հատկանիշի: Բնակչության կազմը բնակչության և սոցիալական կաոուցվածքի ընդհանուր բնութագրերից մեկն է, որն օգտագործվում է նկարագրությունների և վերլուծությունների ընթացքում: Բնակչության կազմը երբեմն ներկայացվում է հայտանիշի երկու (օրինակ՝ սեռը) կամ մի քանի դասակարգումներով, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրը կարող է բաժանվել ենթախմբերի, այլ հայտանիշի կամ հայտանիշների (օրինակ, մարդկանց բաշխումը ըստ տարիքի, հետևաբար՝ ըստ կրթության մակարդակի, հաճախ դիտարկվում է առանձին՝ յուրաքանչյուր սեռի համար) և բնութագրվում է առանձին խմբերում մարդկանց թվաքանակով, այդ խմբերի մասնաբաժինները ամբողջ բնակչության թվաքանակում կամ յուրաքանչյուր խմբում մարդկանց քանակը, որը բաժին է հասնում այլ խմբի 100 (կամ 1000) մարդկանց /Народонаселение: Энциклопедический словарь,М, 1994, С, 462, 463 Меликьян Г./:

Սակայն եթե կրթական իրավունքի մասնագետ-գիտնականը, որն ուզում է ոչ միայն նկարագրել կամ բացատրել, այլ նաև հասկանալ բնակչության կամ նրա առանձին սոցիալական խմբերի, անհատի մեջ տեղի ունեցող կրթական փոփոխությունները կամ տեղաշարժերը, չի կարող կանգ առնել միայն հաստատագրման վրա՝ այս կամ այն տարածքում ապրում են այս կամ այն քանակությամբ մարդիկ, որոնք այսպես թե այնպես, բաշխված են տարբեր խմբերի միջև: Որպես կրթաիրավագետ, նրան նախ կհետաքրքրի, թե այս կամ այն նախադպրոցական, դպրոցական, ուսանողական, հետբուհական տարիքի սոցիալական խմբերը կամ դրանց քանակությունը և կազմը ինչ ազդեցությունների տակ են սոցիալ-հոգեբանական փոփոխությունների ենթարկվում: Հատկապես և բոլորից շատ նրան կհետաքրքրի ոչ միայն թե երբ, ինչպես և ինչու է տեղի ունենում կրթական սերնդափոխությունը, այլև՝ յուրաքանչյուր սոցիալական խմբի հետ՝ մանկահասակ, պատանի, երիտասարդ, հասուն տարիքի, տարեց և այլն, տեղի ունեցող փոփոխությունները, կրթական իրավունքի որ ձևերն ու մեթոդները, որ ուսումնական հաստատության միջոցով և որքան ժամանակով պետք է իրականացնել, կամ որքանով է նպաստում ստացած