Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այս կամ այն ենթաճյուղերի, բաժինների կամ գիտությունների հիմնվում է բոլոր 3 չափանիշների համատեղ կիրառման վրա:

Առաջին չափանիշի համաձայն, կարելի է խոսել գիտական իմացության նկարագրական և բացատրական ընթացակարգերի վրա հիմնված ներքին տարբերակման մասին: Այդ տեսանկյունից, կրթական իրավունքի ներսում կարելի է առանձնացնել կրթական իրավունքի վիճակագրությունը, նկարագրական կրթական իրավունքը, ձևական կրթական իրավունքը, տեսական | կրթական իրավունքը, ընթացակարգային կրթական իրավունքը, կրթական իրավունքի տեխնոլոգիաները՝ ըստ կրթական մակարդակի աստիճանակարգության կրթական իրավունքը /կրթական հաստատությունների աստիճանակարգությունը և մի շարք այլ բաժիններ/:

Մասնագիտացման գործընթացը տեղի է ունենում հատկապես կրթական իրավունքում: Նրա ներսում առանձնանում են այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են կրթական իրավունքի ընդհանուր տեսությունը, կրթական իրավունքի վիճակագրությունը, պատմական, սոցիոլոգիական կրթական իրավունքը և այլն: Այդ ճյուղերի անվանումներից կարելի է տեսնել, որ դրանք ձևավորվում են կրթական իրավունքի և ուրիշ գիտությունների սահմանագծերում և նշում են կրթական իրավունքի առարկայի կապը հարակից գիտությունների առարկաների հետ, որոնք կրթական իրավունքում հանդես են գալիս գործոնների դերում: Մենք ենթադրում ենք, որ այդ ճյուղերի անվանացանկերում պետք է գիտակցված պահպանվի հետևյալ սկզբունքը, որը փաստորեն գոյություն ունի բոլոր գիտություններում, գոյականը՝ տվյալ դեպքում կրթական իրավունքը, նշանակում է գիտության առարկան /բնակչության կրթական վիճակը/, ածականը /կրթական, մաթեմատիկական, սոցիալական ապահովության, քաղաքացիական, վարչական, ֆինանսական, աշխատանքային տնտեսական, պատմական և այլն/՝ գիտություն, որի գիտելիքները օգտագործվում են որպես գործոն՝ կրթական իրավունքի առարկան ուսումնասիրելիս:

Իրավագիտության /մասնավորապես՝ կրթական իրավունքի/ համակարգում երկրորդ չափանիշը պայմանավորում է իրենց էությամբ սահմանային արտացոլվող գիտելիքների ուրիշ ճյուղերի վրա կրթական իրավունքի փոխազդեցության առանձնացումը:

Այդ համատեքստում կարելի է խոսել տնտեսական կրթական իրավունքի, պատմական կրթական իրավունքի, սոցիոլոգիական, հոգեբանական կրթական իրավունքի մասին և այլն: Իհարկե, այդ գիտությունների ներսում նույնպես հնարավոր է բաժինների անջատում, որոնք ունեն հետազոտվող յուրահատկությունների գիտական մեկնաբանման տարբեր տեսական մակարդակ:

Բայց այդպիսի բաժանումներ կատարելու համար անհրաժեշտ են մեծ ջանքեր, երկար ժամանակ և այդ խնդիրներին անդրադարձող երիտասարդ գիտնական-էնտուզիաստներ:

«Կրթական իրավունք» գիտությունը կապված է սոցիոլոգիայի հետ, որի միջոցով վերլուծվում են բնակչության սեռատարիքային կառուցվածքի կրթական վիճակագրական տվյալները, պարզում կրթվածության մակարդակը, որակը, հաշմանդամների, առանց ծնողական խնամքի մնացած անձանց /միածնող երկկողմանի/ սոցիալական որբերի, առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների կրթության իրավունքի իրացման հիմնախնդիրները, ուսումնական հաստատությունների զարգացման կանխատեսման նպատակով տարբեր մարզերի և համայնքների ծնելիության միտումները: Կարևորվում է նաև բնակչության, այդ թվում ազգային փոքրամասնությունների վերարտադրությունում ընտանիքի դերի հետազոտումը, հատկապես երեխաների կրթության, դաստիարակության, նախադպրոցական և այլ ուսումնական հաստատությունների հետագա ընդլայնման գործում, որը կրթական իրավունքի և ընտանիքի սոցիոլոգիայի անքակտելի մասն է: Դրանց հետազոտման հետ մեկտեղ կրթաիրավագիտությանը հետաքրքրում են նաև ընտանիքներում երեխաների սոցիալականացման արդյունավետության /ուսուցում, դաստիարակություն, խնամք/, աճող սերնդի կյանք մտնելու նախապատրաստման, չափահաս մարդու դերի ընդունման, նրա սոցիալական դիրքի և կարգավիճակի և իրավագիտակցության բարձրացման հարցերը: Բայց վերը թվարկված և այլ նման գիտությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ միայն դրանց ծագումը պայմանավորված է կրթական իրավունքի երևույթների զուտ նկարագրական ընթացակարգերից, զուտ վիճակագրական կամ վիճակագրա-մաթեմատիկական