- Խթանել համայնքների նախաձեռնությունները՝ ուղղված մատչելի նախադպրոցական կրթության կազմակերպմանը:
Պետք է իրարից տարբերել նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն օրենսդրական խնդիրներից:
Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են՝
1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը.
2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը.
3) հաշվել կարողանալու տարրական կարողությունների զարգացումը.
4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը.
5) հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացում ձևավորելը.
6) աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձեռքբերումը.
7) նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության ապահովումը, հատկապես հանրապետության գյուղական վայրերում՝ պարբերաբար ավելացնելով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների ընդգրկվածությունը,
8) ավագ նախադպրոցական տարիքի՝ 5-6 տարեկան երեխաների խնամքի, զարգացման, դպրոցական ուսուցման նախապատրաստվածության հիմունքների ձևավորումը,
9) երեխաների ուսուցման և դաստիարակության գործում ծնողներին աջակցության ցուցաբերումը,
10) նախադպրոցահասակ երեխաների (5-6 տարեկանների) ընդգրկման համակազմի ավելացում՝ մինչև 2015 թ. ընդգրկվածության թիվը հասցնելով 90%-ի,
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ը սահմանում է նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրները: Դրանք են՝
ա) նախադպրոցական կրթություն ստանալու՝ երեխայի իրավունքների սահմանումը,
բ) նախադպրոցական կրթության համակարգի գործունեության և զարգացման ուղղությունների սահմանումը,
գ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինների և նրանց լիազորությունների սահմանումը,
դ) ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների սահմանումը,
ե) նախադպրոցական կրթության ոլորտում բարեգործության, նպատակային ֆինանսական աջակցության համար իրավական հիմքերի ապահովումը:
Այս հատվածի շարադրանքից կարելի է եզրակացնել, որ այս խնդիրները լուծելուց հետո, նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրներն այլևս սպառվում են, սակայն այդպես չէ: Հասարակության հարափոխությունը միշտ նոր խնդիրներ է դնելու նախադպրոցական կրթության առջև, որին հնարավոր չէ օրենսդրական փոփոխություններով չարձագանքել:
8.1.3. Նախադպրոցական կրթության իրականացման սկզբունքները
Այս ուսումնական ձեռնարկի ընդհանուր մասում մենք հանգամանորեն շարադրել ենք կրթական իրավունքի սկզբունքները՝ արձանագրելով, որ կրթական իրավունքի ներճյուղային սկզբունքներում կան ինստիտուտներ, որոնք ունեն իրենց ներհատուկ սկզբունքները:
Նախադպրոցական կրթության իրականացման սկզբունքներն են՝
ա) յուրաքանչյուր երեխայի բազմակողմանի զարգացման, ունակությունների, հակումների, կարողությունների, ընդունակությունների, ձիրքերի դրսևորման համար պայմանների հավասարությունը,
բ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման և առողջարարական, վերականգնողական