Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խնդիրներին միասնական մոտեցումը,

գ) ընտանիքի և նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների համադասվածությունը,

դ) նախադպրոցական և ընդհանուր կրթության հաջորդայնությունն ու շարունակականությունը,

ե) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը,

զ) երեխայի անձնային զարգացման նպատակով անհատական մոտեցման ապահովումը,

է) նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի և ծավալի համապատասխանությունը՝ նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման առանձնահատկություններին և առողջական վիճակին:


Գլուխ 8.2. Նախադպրոցական կրթության համակարգի, կառավարման և ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման իրավական հիմքերը

8.2.1. Նախադպրոցական կրթության համակարգը

Նախադպրոցական կրթության համակարգը ներառում է՝

ա) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը,

բ) նախադպրոցական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունները (կրթահամալիրները), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր,

գ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները, դրանց ենթակայության տակ գտնվող համապատասխան կազմակերպությունները,

դ) ընտանիքը:


8.2.2.Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման իրավական հիմքերը

Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են՝

ա) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,

բ) տեղական ինքնակառավարման մարմինները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության լիազորությունները սահմանված են «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ով:

Դրանք են՝

ա) մշակում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը,

բ) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները,

գ) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման հեռանկարները և գերակա ուղղությունները,

դ) մշակում, հաստատում և ներդնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները և վերահսկում դրանց պահանջների կատարումը,

ե) կազմակերպում է նախադպրոցական կրթության նորմատիվ, գիտական, ծրագրամեթոդական, կադրերի պատրաստման և տեղեկատվական ապահովումը.

զ) մշակում է նախադպրոցական կրթության համակարգի մանկավարժ աշխատակիցների ատեստավորման կարգը,

է) համակարգում և վերահսկում է նախադպրոցական կրթության համակարգի նորարարական գործունեության կազմակերպումն ու իրականացումը,

ը) հաստատում է կրթական չափորոշիչներից բխող ուսումնադիդակտիկ պարագաների ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության տիպային