Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8.3.6. Նախադպրոցական կրթության սուբյեկտների պայմանագրային հարաբերությունների բովանդակությունը՝ կողմերի իրավունքներն ու պարտականությունները

ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, հաստատություն հաճախող երեխայի ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ և հաստատության միջև կնքվող պայմանագիրը բացի պայմանագիրը կնքող կողմերի վայրի մասին մանրամասն տեղեկատվությունից նրանում արտացոլվում է՝

ա/ պայմանագրի բովանդակության,

բ/ պայմանագրի կողմերի իրավունքների և պարտականությունևերի,

գ/ պայմանագրի դադարեցման տվյալներ:

1. Հաստատության պարտավորություններ կարող են հանդիսանալ՝ երեխայի կյանքը, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման ապահովումը, երեխայի զարգացման առանձնահատկությունների հաշվառման անհատական մոտեցման, ցուցաբերման միջոցով նրա պահածոյացված ունակությունների բացահայտումը, մտավոր, ֆիզիկական, հոգևոր և անհատական զարգացումը, երեխայի զարգացման շեղումների շտկողական աշխատանքների իրականացումը, երեխայի ստեղծագործական ընդունակությունների, հետաքրքրությունների զարգացումը:

Պետք է նշվի երեխային ուսուցանվող ծրագրի անվանումը, նաև թե ում կողմից է երաշխավորված, երեխայի գործունեությունը, նրա տարիքային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան կրթական ծրագրի խաղային միջոցներ, խաղալիքներ, ուսումնադիտողական բազա, պարագաներ:

Նշվում է նաև ծնողի՝ լրացուցիչ վճարովի կրթական ծառայության մատուցման մասին, ծառայության տեսակը, անվանումը, միջոցները, կազմակերպման ձևը: Բացի այդ, նշվում են երեխայի սոցիալական պաշտպանության որոշ միջոցներ, սննդով ապահովելու պարտավորություններ ստանձնելու մասին, երեխայի բժշկական սպասարկումը՝ երեխայի կյանքի և առողջության կանխարգելիչ, առողջարարական միջոցառումները:

Կողմերը պետք է սահմանեն երեխայի՝ տվյալ հաստատություն հաճախելու և տուն տանելու ժամանակացույցը, շաբաթվա օրերը, օրվա ռեժիմը, հանգստյան օրերը:

Պետք է սահմանել երեխայի բացակայության դեպքում վճարի վերահաշվարկի պայմանները, ինչպես նաև ծնողի հիվանդության, գործուղման, արձակուրդի / ամռան շրջանում ոչ ավելի, քան 75 օր/, անկախ ծնողի արձակուրդի տևողությունից կամ անկախ ծնողի կամքից արգելափուլի /կարանտինի/ հաստատության հարկադիր պարապուրդի տևողությունից նրա հիվանդության երեխայի տեղը պահպանելու մասին,

2. Ծնողը /նրա օրինական ներկայացուցիչը/ պարտավորվում է պահպանել հաստատության կանոնադրությունը և պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2.1. Ժամանակին վճարել երեխայի հոգ տանելու, լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունների մատուցման համար վճարները:

2.2. Տեղեկացնել հաստատությանը՝ երեխային բացակայության, հիվանդության մասին:

2.3. Ցուցաբերել հաստատությանը աջակցություն՝ հաստատության կանոնադրական խնդիրների իրականացման գործում:

3. Հաստատությունը /տնօրենը/ իրավասու է՝

3.1. Հանել երեխային հաստատությունից՝ այդտեղ նրա հետագա մնալու վերաբերյալ խոչընդոտող առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության առկայության դեպքում:

3.2. Լուծել սույն պայմանագիրը վաղաժամկետ՝ պայմանագրով ամրագրված՝ ծնողների պարտավորությունները սիստեմատիկաբար չկատարելու դեպքում՝ ներկայացնել առաջարկություններ ընտանեկան դաստիարակության ուղղությամբ:

4. Ծնողն իրավունք ունի՝

4.1. Մասնակցել հաստատության մանկավարժական խորհրդի նիստի աշխատանքներին: