Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հայտնվում է վեց տարեկանում և հիմնական գիտելիքներ ձեռք բերելուն պատրաստվում մինչև տասը, տասնմեկ տարեկանը: Այդ աստիճանների հիման վրա էլ իրականացվում է երեխայի հետագա ուսուցումը դպրոցում:

Դպրոցական ուսուցումը, ներառյալ տարրական, միջին և ավագ դպրոցը, տևում է մինչև տասներկու տարի՝ կախված ուսումնական հաստատության կատեգորիայից և սովորողների անձնական ընտրությունից: Համընդհանուր նորմ է համարվում այն, որ մինչև իններորդ դասարան երեխան դպրոցում ստանում է ոչ լրիվ միջնակարգ կրթություն, իսկ մինչև տասներկուերորդ /ավագ դպրոց/՝ լրիվ միջնակարգ կրթություն:

Ըստ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի կարծիքի, երեխայի կրթության կարիքը 5-րդն է՝ ընտանիքից, ապահովվածությունից, կուշտ ու տաք լինելուց, սիրված լինելուց հետո: Մեր կարծիքով հենց կրթության միջոցով է, որ հնարավոր է մյուս կարիքները բավարարելուն հասնել:

1990-ական թվականներից սկսած, Հայաստանում, ավագ դպրոցի կարգավիճակով, ստեղծվել են վարժարաններ, բայց ներկայումս դրանք ընդունելություն են կազմակերպում 6-7-րդ դասարաններից: Վարժարանների իրականացրած կրթական ծրագրերն ունեն հոսքային ուղղվածություն (ֆիզիկա-մաթեմատիկական, հումանիտար և այլն): Հոսքային ուսուցումն իրականացվում է նաև որոշ միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում:

Ավագ դպրոցի ծրագիրն իրականացվում է նաև 44 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ներկայումս ավագ դպրոցում իրականացվում են երկամյա ուսումնական ծրագրեր՝ տասնամյա դպրոցի ծրագրով: Ըստ ուսումնական պլանի, սովորողների թիվն ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում 25-30 սովորող է: Գործող օրինակելի ուսումնական պլանը նախատեսված է ընդհանուր և հոսքային ուսուցման համար, ինչը թույլ է տալիս դպրոցում իրականացնել ուսուցման տարբեր ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական, հումանիտար, տնտեսագիտական և այլ ծրագրեր: Միջնակարգ հանրակրթական դպրոցի և տարբերակված (հոսքային) ուսուցում կազմակերպող ավագ դպրոցի (վարժարան, արհեստագործական դպրոց և այլն) օրինակելի ուսումնական պլանը 9-րդ դասարանում ընդգրկում է շաբաթական 36, իսկ 10-րդ դասարանում՝ 35 դասաժամ:

Միջնակարգ կրթություն ստանալու մասին վկայականը հնարավորություն է տալիս աշակերտին հետագայում ընդունվել ուսումնարան, տեխնիկում կամ բարձրագույն ուսումնական հաստատություն: Երեխային դպրոց տանելով, ծնողները ոչ պարզ ընտրության առջև են կանգնում: Նախկինում, երբ գոյություն ունեին հանրակրթական դպրոցներ, այդպիսի խնդիր չկար, ներկայումս Հայաստանում կան տարբեր ուղղությունների դպրոցներ՝ հումանիտար, ֆիզիկա-մաթեմատիկական, օտար լեզուների խորացված ոաուցմամբ և այլն:

Հանրակրթությունը /ընդհանուր կրթությունը/ տալիս է ընդհանուր գիտելիքներ բնության, հասարակության, մարդու մասին, վերջինիս մոտ ձևավորում է յուրաքանչյուրին անհրաժեշտ շրջակա միջավայրում զարգացման հիմնական օրինաչափությունների հասկացություններ, դիալեկտիկ-նյութական աշխարհայացք, զարգացնում ճանաչողական ունակությունները:

Այսպիսով, կրթության բովանդակությամբ պետք է հասկանալ գիտական գիտելիքների, գործնական հմտությունների և նորարարությունների, ինչպես նաև աշխարհայացքային և բարոյա-էսթետիկական գաղափարների այն համակարգը, որով պետք է օժտված լինի սովորողն ուսուցման ընթացքում: Դա սերունդների հասարակական փորձի կուտակման այն մասն է, որը ընտրվում է մարդու զարգացմամբ դրված նպատակներին համապատասխան և այդ տեսքով ու ձևով փոխանցվում է նրան: Կրթության բովանդակությունը ամրագրվում է ուսումնական պլաններում, ուսումնական ծրագրերում և ուսումնական ձեռնարկներում: Ուսումնական ծրագրերը կարող են կառուցվել ըստ համակենտրոնացման և գծային սկզբունքների: Ծրագրերի կառուցման համակենտրոնացման եղանակի դեպքում, ուսուցման տվյալ աստիճանի նյութը առավել բարդացված տեսքով, անցնում է ուսուցման հետագա աստիճանների: Ե՛վ մեր, և՛ օտարերկրյա գիտնականները նշում են, որ կրթության համակարգը չի բավարարում ժամանակակից