5)խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:
9.2.2. Սովորողները որպես հանրակրթության հիմնական սուբյեկտ, սովորողի իրավունքներն ու պարտականությունները
Հանրակրթական հաստատությունների սովորողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ. «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով և կոնկրետանում ուսումնական հաստատության Կանոնադրության, ներքին կարգապահության կանոնների և կրթության պայմանագրի մեջ:
Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
Բացի կրթության և հանրակրթության մասին ՀՀ օրենքներից, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ը ևս սահմանում է երեխայի կրթության իրավունքը:
Սովորողն իրավունք ունի՝
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխան կրթություն,
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ,
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից,
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների,
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որոնցով խախտվում են սովորողի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվի ու արժանապատվության նկատմամբ,
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը,
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները,
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանին համապատասխան, առանձին դեպքերում, սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ին համապատասխան, արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախստւմներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:
Սովորողը պարտավոր է՝
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական