Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանված կամ մարված չէ /բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար/:

Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և ուսումնական հաստատության կանոնադրության, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության դեպքերի:

Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N1391-Ն որոշման Հավելված 4-ով սահմանվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերը:

1. ՀՀ հանրակրթության ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիրը հիմք է ծառայում՝

1) սահմանաելու աշխատողների պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

2) որակավորման և մասնագիտական հատկանիշների համաձայն՝ իրականացնելու կադրային քաղաքականություն.

3) հավաստագրելու հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդին.

4) ատեստավորելու ուսուցչին:

2. Մանկավարժների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրով սահմանվածին:

3. Պաշտոնների նկարագրերը նախատեսված են մանկավարժական և ղեկավար յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:

4. Յուրաքանչյուր պաշտոնի նկարագիրը բաղկացած է երեք բաժնից՝

1) Պաշտոնային պարտականությունների բաժնում թվարկվում են աշխատողին ներկայացվող պարտադիր մասնագիտական գործառույթները, որոնք հիմք են ծառայում յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչների որակավորման տարակարգերի հիման վրա իր կանոնադրության շրջանականերում մշակելու և հաստատելու պաշտոնային պարտականությունների ցանկ:

2) «Տվյալ պաշտոնը զբաղեցնողների գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջներ» բաժինը պարունակում է այն հիմնական պահանջները, որոնք ներակայացվում են աշխատողին մասնագիտական գիտելիքների, օրենսդրական, նորմատիվ ակտերի, հրահանգների և այլ փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև մեթոդներն ու միջոցները, որոնք պետք է աշխատողը կարողանա կիրառել պաշտոնային պարտականությունները կատարելիս.

3) «Որակավորման պահանջներ» բաժնում սահմանվում են հետևյալ պահանջները՝

ա. կրթությունը միջին մասնագիտական, բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) առարկայական (մասնագիտական) որակավորումը,

բ. մանկավարժական և տվյալ պաշտոնում աշխատանքի ստաժը,

գ. որակավորման և մասնագիտական այլ ցուցանիշներ:

5. Պաշտոնների նկարագրերը տարածվում են ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողների վրա՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

Մինչև մանկավարժների ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներին անցնելը քննարկենք նաև իրավաբանական երաշխիքների համակարգը: