Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենտրոն/ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչն է:

Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:

Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում է նախարարության հանրակրթության վարչություն:

Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նման տեղեկանք նույն ժամկետում ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր /20 միավորային համակարգում/ կամ “9” կամ “10” միավոր /10 միավորային համակարգում/՝ պարգևատրվում են մեդալով:

Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում:

Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատում է ՀՀ կառավարությունը:


9.3.5. Ուսումնական հաստատության կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսումնական տարվա իրավական կարգավորումը

Ուսումնական հաստատությունը հանրակրթական ծրագիր(եր) կարող է իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում՝ համաձայն իր կանոնադրության: Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են իր կանոնադրությամբ:

Ուսումնական հաստատությունը հիմնադրի որոշմամբ հանրակրթական ծրագիրը կարող է իրականացնել ցերեկային, երկարօրյա և (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:

Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է՝

համաձայն հանրակրթության պետական չափորոշիչի և ուսումնական հաստատության տարեկան ուսումնական պլանի:

Ուսումնական հաստատությունում իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան՝ հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան:

Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:

Օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է ըստ պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաների:

Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ՝ համաձայն իր կանոնադրության և ՀՀ կառավարության սահմանած կարգի:

Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է և իրականացվում է ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից և արձակուրդներից:

Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է հենքային ուսումնական պլանով սահմանված