ժեստերի լեզվով: Կույր մարդկանց միայն 10%-ն է, որ ընդհանրապես չի տեսնում: Մյուս 90%-ը ունի մնացորդային տեսողություն, տարբերում է լույս ու ստվերը: «Անվասայլակին գամված» արտահայտությունը միակողմանի է, քանի որ անվասայլակը ընդամենը տեղաշարժման միջոց է այն օգտագործողի համար: Վերջիններս կարող են նստել աթոռին, մեքենա վարել, երբեմն հենակներով քայլել և այլն: Կամ տպավորություն է ստեղծվում, որ հաշմանդամ մարդիկ չեն ծիծաղում, մինչդեռ շատերը հումորով են վերաբերվում իրենց հիմնախնդրին և դրա պատճառով առաջացած տարբեր իրավիճակներին:
Առաջարկվում է օգտագործել այնպիսի բառեր և արտահայտություններ, որոնք «չեզոք» են, այսինքն՝ կարծրատիպեր չեն ստեղծում: /Հաշմանդամության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Ա. Եսայանի «Սոցիալական ուսմունք, սոցիալական աշխատանք» ուսումնական ձեռնարկի 9-րդ գլխում/:
- «Հաշմանդամ» բառի հականիշը «ոչ հաշմանդամն» է (ոչ թե հաշմանդամ-նորմալ կամ հաշմանդամ-առողջ),
- մանկուց հաշմանդամ (ոչ թե բնածին արատ),
- հաշմանդամ մարդիկ (ոչ թե հաշմանդամներ),
- հատուկ կարիքներով մարդ,
- տեսողական և լսողական խնդիրներ ունեցող մարդ,
- անվասայլակ օգտագործող մարդ (ոչ թե անվասայլակին գամված),
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Պետք է խուսափել այնպիսի բառերից ու արտահայտություններից, ինչպիսիք են.
- հիվանդ, անկարող, խեղված, խեղանդամ, անդամալույծ, ոչ լիարժեք, ոչ նորմալ,
- հիվանդության զոհ, խեղճ, անբախտ արտահայտությունները:
Վերջին տարիներին օգտագործվում է «սահմանափակ հնարավորություններով մարդ» արտահայտությունը, որը սակայն հազիվ թե լայնորեն կիրառվի, քանի որ՝ նախ երկար է և հարմար չէ օգտագործման համար, և ապա բոլոր մարդկանց հնարավորությունները սահմանափակ են: Մեր հարցումների արդյունքում հաշմանդամ մարդկանց մեծ մասը «հաշմանդամ» բառն ավելի է նախընտրում:
Հատուկ կրթության ծրագիրը հենվում է կրթության մատչելիության և համընդհանրության սկզբունքների վրա, այսինքն հավասար պայմանների՝ նրանց կարիքներին և առողջությանը համապատասխան կրթության հնարավորության ստեղծում։
Այդպիսի կրթության կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման քաղաքականության գերակա ուղղություններ և թիրախներ ընտրված են՝
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ համահավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում,
- իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից՝ անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից,
- բազմակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է երեխայի կրթության կազմակերպումը՝ առանց ընտանիքից և հասարակությունից առանձնացման:
Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։
Հատուկ կրթական հաստատություններում և ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում պետական աջակցությունից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետևյալ երեխաները.
ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային և խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաները,
բ) լսողության խանգարում՝ չլսող (խուլ), թույլ լսող և լսողության կորուստ ունեցող երեխաները.