10.5.4. Պետական հատուկ կրթական ստանդարտները և երեխաների ամփոփիչ ատեստավորումը
Առողջության սահմանափակ հնարավորություններով անձինք ունեցած ֆիզիկական կամ մտավոր թերությունների պատճառով հնարավորություն չունեն հանրակրթական դպրոցի երեխային հավասար յուրացնելու սահմանված գիտելիքների նվազագույնը, հետևաբար, թեև նրանք հավասար մասնակցություն են ունենում դասապրոցեսին, իրենց գիտելիքների յուրացման աստիճանը որոշվում է առանձին պետական կրթական չափորոշիչներով:
Մասնագիտական կրթության հատուկ պետական ստանդարտներ չեն սահմանվում:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակրթական, մասնագիտական և հատուկ կրթական ծրագրերի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց տրվում է կրթության համապատասխան մակարդակի ավարտական փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ), իսկ կրթական ծրագիրը չավարտած անձանց` սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
Ամփոփում, եցռակացություններ, առաջարկներ
Հայաստանում հանրակրթության զարգացման վիճակի ու միտումների վերաբերյալ բնակչության դիրքորոշումը, փորձագետների գնահատականները և պետական ծրագրերի իրացման փորձը ցույց են տալիս, որ ծնողական, աշակերտական և մանկավարժական հասարակությունը, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների ղեկավարներն ամրագրում են դպրոցական կրթության ճգնաժամի հաղթահարում: Դրա հետ մեկտեղ հանրակրթության ոլորտում նկատվում է՝
- ուսուցչի կարգավիճակը՝ հասարակության կողմից ոչ արժանվույն գնահատում,
- սովորողների առողջական վատ վիճակ,
- կարիքավոր ճանաչված, գյուղական փոքր համայնքների և սոցիալական ռիսկի տարբեր խմբերի ընտանիքների երեխաների որակյալ և համալիր կրթություն ստանալու դժվարություն /սոցիալական անհավասարություն/,
- աշակերտների ընդհանուր վարքապահվածքի, քաղաքավարության կանոնների, դաստիարակության և բազմակողմանի զարգացման մակարդակի նվազում,
- շրջանավարտների ինքնուրույն կյանք մտնելու պատրաստվածության ցածր արղյունավետություն,
- ուսումնական հաստատությունների շերտավորում՝ հարուստների և աղքատների դպրոցների,
- ակնհայտ և գաղտնի դրամահավաքների առկայություն:
Հանրակրթության զարգացման վիճակի և միտումների հասարակական գնահատման մեջ առանձնացվում են առաջնայնություններ, կարևոր ուղղություններ և գործոններ.
- Դեռևս չլուծված է մնում որոշ մարզերի կրթական համակարգերի արդիականացման գլխավոր խնդիրը՝ բոլոր դպրոցականներին՝ անկախ բնակության վայրից, որակյալ կրթության հնարավորության տրամադրումը:
- Թեև վերջին տասը տարիներին ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է մոտ 5 անգամ, սակայն հանրակրթության նոր չափորոշիչներին անցնելուն իր որոշակի խոչընդոտող դերն ունի նաև ուսուցչի ունեցած որակին համարժեք աշխատավարձի վճարումը, քանի որ ստացած աշխատավարձը դեռևս մասնակիորեն է լուծում նրա սոցիալական խնդիրները և այն անբավարար է ուսուցիչների որակյալ աշխատանք պահանջելու և արժանավայել կյանք ապահովելու համար:
- Հասանելի և որակյալ հանրակրթություն ստանալու պայմանների գնահատման մեջ ծնողները կարևոր են համարում՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների թվաքանակի պահպանումը, դրանց հասանելի դարձնելը, հանրակրթական հաստատությունների ցանցի զարգացումը,