Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնալ պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տևողությունը՝ ըստ մասնագիտությունների, և կրթության հիմքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմանը, հաստատում է ՀՀ կառավարությունը:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագրով արհեստավորի.

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով՝ մասնագետի,

3) արհեստագործական և միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով՝ վերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերաորակավորման:

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել նաև փորձնական մասնագիտական կրթական ծրագրեր՝ լիազորված մարմնի սահմանած կարգով:

Արհեստագործական և միջին մասնագրտական ուսումնական հաստատությունները համապատասխան գործատուների առաջարկությունների հիման վրա մշակում և հաստատում են պետական կրթական չափորոշիչներին համապատասխանեցված ուսուցանվող մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, որոնք երաշխավորում են կրթական տարբեր փուլերում ուսանողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)՝ ապահովելով կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

Կրեդիտների կուտակման և փոխանցման միջոցով ապահովվում է ուսանողների շարժունությունը միջին մասնագիտական կրթական համակարգի ներսում, միջին մասնագիտական համակարգից՝ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգ և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգից՝ միջին մասնագիտական կրթական համակարգ:


11.2.3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանները ուսումնառության ժամկետները և ձևերը

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության տհասին» ՀՀ օրենքի հոդված 8-ով սահմանվում են արհեստագործական կրթության «արհեստավոր» և միջին մասնագիտական կրթության «մասնագետ» որակավորման աստիճանները:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներով՝ կախված մասնագիտության ուսուցման առանձնահատկությունից և ուսանողի մինչ այդ ստացած կրթությունից կամ կրեդիտների քանակից:

Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է:

Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել արհեստագործական կրթական ծրագրով իրականացվող կրթության այլ հիմք և ուսուցման տևողություն:

Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է:

Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի նույն մասնագիտության տարբեր աստիճաններում ուսումնառությունը չի համարվում երկրորդ մասնագիտական կրթության ստացում:

Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ ստացած անձինք իրավունք ունեն սահմանված կարգով շարունավելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը