Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է լիցենզիայի առկայության դեպքում ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:

ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգում պետական հավատարմագրման են ենթակա արհեստավորի և մասնագետի կրթական ծրագրերը:

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությանը պետական հավատարմագրման վկայականը տրվում է տվյալ ուսումնական հաստատության առանձին մասնագիտությունների գծով երկու տարի անընդմեջ շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների եզրակացության, ինչպես նաև այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում:

Պետական հավատարմագրման վկայականը հավաստում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների կրթության որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

Ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող մասնագիտական ուսումնական հաստատության հայտի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա այլ պետությունների արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, այլ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում ստեղծված արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և լիցենզավորվում, հավատարմագրվում են ՀՀ օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաև հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին և պահանջներին մասնագիտական ուսումնական հաստատության գործունեության որակական չափանիշների համապատասխանության ճանաչումն է:


Գլուխ 11.4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կառավարման մարմինների համակարգը և իրավասությունները

11.4.1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կառավարման մարմինների համակարգը


Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի կառավարումն իրականացնում են՝

1) ՀՀ կառավարությունը,

2) ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը (մարմինները),

3) ՀՀ պետական, տարածքային կառավարման մարմինները, որոնց ենթակայությամբ գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ,

4) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործադիր մարմինը: