11.4.2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարության իրավասությունները
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարության իրավասություններն են՝
1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը հավանություն է տալը,
2) արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելը, վերակազմակերպելը և լուծարելը,
3) արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատելը,
4) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելը,
5) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ընդհանրական բնութագրերը և ցանկերը հաստատելը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի և տևողության, ինչպես նաև այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռակա, հեռավար, դրսեկության կարգով ուսուցումը,
6) ըստ մասնագիտական կրթության մասնագիտությունների տրվող որակավորումների ցանկերը հաստատելը,
7) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգը, չափանիշները և տևողությունը հաստատելը,
8) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունների, դրանցում ուսուցանվող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը հաստատելը,
9) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (ներառյալ ուսումնառությունը չավարտած անձանց) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգը հաստատելը,
10) ֆինանսական միջոցների տրամադրման կարգը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսանողական նպաստ և ուսումնական վարկ հատկացնեւու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը հաստատելը,
11) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության իրականացման առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատի) և անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը և կարգերը հաստատելը,
12) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության զարգացումն ապահովելը,
13) ՀՀ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելը:
11.4.3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավասությունները
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են՝
1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը մշակելը,