Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

12.3.2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավասությունները

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավասությունն է՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մշակումն ու հաստատումը,

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը,

3) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտուրայի հայցորդության ձևակերպման կարգերի մշակումը,

4) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծության կատարումը և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության վերաբերյալ առաջարկների ներկայացումը ՀՀ կառավարություն,

5) մասնագետների պատրաստման, աշխատողների և գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ներկայացումը,

6) բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի հաստատումը,

7) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը,

8) առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերի հաստատումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով սահմանված այլ իրավասություններ:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ, ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի և այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակել ուսումնական հատուստության որակի գնահատման և (կամ) հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները, ինալես նաև ուսումնական հաստատության որակի գնահատման ընթացիկ արդյունքները:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատում է լիազորված մարմինը:

Բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում որակի ապահովման գործընթացների